Սահմանի վրա ակնհայտորեն լարվածությունը թուլացել է: Նույնիսկ ամսի 8-ի համեմատ շատ մեծ տարբերություն կա դեպի Խաղաղության կողմը: Դուք կարող էք ինքներդ տեսնել համեմատելով տվյալները ԼՂՀ Պաշտպանության Նախարարության կայքից: Ահա 1000-ավոր անկեղծ միավորված աղոթքների զորությունն ու պատասխանը:
Ինչքան է սիրում մեր Տէրը երբ մենք թև թևի էնք: Ինչքան է սիրում Հայր Մերը երբ մենք ուս ուսի ենք, չենք վնասում իրար ու սիրում ենք մեր ընկերոջը, որին տեսնում ենք մեր տանը, փողոցում, տրանսպորտի մեջ, աշակերտական սեղանին, հիվանդի մահճակալին, զինվորին, բանվորին, աշխատողին, ստեղծողին:
Եկեք այսօրվանից նաև աղոթենք իրար համար, այս խմբի ամեն անդամի համար, մեր ժողովրդի համար: Եկեք աղոթենք մեր հարևանի համար: Դիմացի շենքում ապրող մեր բակի բնակչի համար որին երևի միայն գործի գնալ գալուց էնք տեսնում: Ինչքան կարող էք բարի գործեր արեք: Եթե դուք ծնող էք ուրեմն գիտեք թէ ինչքան էք ուրախանում երբ ձեր զավակներն իրար միս ուտելու, իրար խաբելու փոխարեն իրար են օգնում, իրար սիրում, իրար մխիթարում և իրար օգնելով բարձրացնում: Այսպես է նաև Աստծու և մեր հարաբերությունը՝ պարզ ծնողի ու զավակի հարաբերության նման:
Ես այսօր իմ ՀՍԿՈՒՄի ժամին աղոթելու եմ ձեր համար ու փառք եմ տալու մեր Աստծուն որ այս կյանքը կիսել տվեց հենց ձեզ հետ: Ես սիրում եմ ձեզ, ուրախանում եմ ձեզանով ու չեմ վախենում կամ ամաչում այդ սերն արտահայտելուց, որովհետև հակառակն ու զգուշավոր զսպվածությունը միայն տառապանք է բերել մեկս մյուսին, տկարացրել մեր Հայրենիքն ու ընկերային կյանքը, մեզ մենակ թողել ու հուսահատեցրել: Մեզ միշտ ասել են որ դուք վատն էք, ձեր երկիրն էլ երկիր չի: TV-ով ու մամուլով մեզ շատ անգամ լկտի ու անբարտավան նյութեր են հրամցվում մեզ համոզելու թէ դուք այս էք, կենդանուց ընդհամենը մի քիչ ավելի և ձեր հետաքրքրությունն էլ այս պետք է լինի: Բայց այդպես չէ: Դուք էք երկրի աղը, դուք է աշխարհի լույսը: Թող փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն մեր Հօրը, որ երկնքում է: (Մաթ. 5:13-16)
Մարդը ստեղծված է Աստուծո պատկերով և նմանությամբ: Քայլում է ուղղահայաց ու հարկ է, որ մտածի ուղղահայաց: Վերջին 10 օրվա ընթացքում մենք տեսանք թէ ինչպես համախմբվեց մեր ազգը, վերագտավ իր կոչումն ու աղոթքով, զինվորին տրված Տիրոջ ուժով, հաղթանդամ կանգնեց վտանգին հանդիման: Եվ խաղաղության ձայնը չուշացավ:
Բոլորիս աղոթքները լսվեցին ու սահմանի վրա ակնհայտորեն լարվածությունը թուլացել է: ՆԱ հավատարիմ մնաց ԻՐ խոստումին ու մեզ ամոթով չթողեց՝ մեր աղոթքներն անպատասխան չմնացին: Հիմա մեր հերթն է: Շարունակենք այս հարաբերությունը: Մաքրենք ինքներս մեզ վատ մտքերից ու վատ սովորություններից: Հիշե՛ք, որ ամեն անգամ թեկուզ մի մանր վատ բան անեք կամ մտածեք, դրանով վիրավորում էք այս հատուկ ՍԻՐՈ հարաբերությունը որ Դուք արդեն ունեք ձեզ կյանք տվող, ձեզ սիրող ու ձեր աղոթքները լսող Հայր Մեր-ի հետ:
Շարունակեք աղոթել զինվորի ու զորքի համար, հակառակորդի համար, այն մարդկանց համար ովքեր որոշումներ են կայացնում: Եթե դուք ձեր հավատքն առ Աստված ու մեր Տէր Հիսուս Քրիստոս ամուր պահեք, արդար ապրեք ու իրար նկատմամբ բարիք անեք, ապա դուք պատճառ չունեք, որ ձեր սրտերը խռովեն (Հովհ. 14-1), քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ (Հովհ. 16:27):
Բարի օրեր ձեզ սիրելի ժողովուրդ: Մենք դեռ շատ լավ բաներ էնք տեսնելու այս կյանքում եթե սիրենք իրար ու հավատարիմ մնանք մեր Աստծուն:
Արմեն Հարեյան