Հազարավոր մարդկանց աղոթքները լսեց ու պատասխանեց մեր Տերը: Դուք Հսկում ու աղոթում էիք, որ Աստուծո Հոգին առաջնորդի նախագահների եռակողմ հանդիպումն ու խաղաղության ձայնը լսվի այնտեղից. Եվ Եղավ: Բոլոր թերթերը հաղորդում են որ երեք նախագահները արտահայտվել են որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապահով: Եթե նկատեցիք, նույնիսկ Պուտինը հպանցիկորեն փառք տվեց Աստծուն իր խոսքի մեջ:

 

 

Մի մասը թերահավատորեն կմոտենան: Բայց հիշեք սիրելիներս, երբ ձեզ մի բան տրվում է, պետք է շնորհակալություն հայտնել ու փառք տալ, որպեսզի ավելին տրվի: Քչի մեջ հավատարիմ լինողին ավելի շատն է տրվում: (Ղուկաս 16:10): Նայեք ամբողջ շաբաթ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, նրա Թվիտներին ու այսօրվա նրա հայտարարությանը «Հույս ունենք, որ առաջիկայում բանակցությունների ճանապարհով, խաղաղ ճանապարհով լուծում կգտնենք...» Կարծես երկու տարբեր մարդիկ լինեն:

 

 

Ասածս ինչ է - հազարավոր մայրեր, հայրեր, քույրեր ու եղբայրներ հավատքով աղոթեցին ու այդ աղոթքը լսվեց: Խաղաղության ձայն եկավ, զգացվում է լարվածության որոշակի թուլացում: Չերերանք, չտատանվենք ու թերահավատ չլինենք: Շարունակենք հավատքով ու վստահությամբ, մաքուր սրտով աղոթել որ Աստված իր բոլոր միջոցներով խաղաղության այս գործնթացն ավարտին հասցնի:

 

 

Հիմա ժամանակն է փառք տալ Աստծուն խաղաղասիրական ոգու հաղթանակի համար ու կիսել այս ոգին մեր ընկերների հետ, նրանց պատմելով այս մասին:

«ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։» Հ
(Մարկոս 11:24):

Բարի Կիրակի սիրելի հայրենակիցներ ու ընկերներ: Գնանք փառք տանք Աստծուն, բարի գործեր անենք, մխիթարենք տկարին, քաջալերենք զինվորին, ու պարզապես հոգ տանենք իրար նկատմամբ:

 

 

Արմեն Հարոյան