Մոցարտը խոստովանում էր, որ երաժշտական գաղափարներն իրեն հայտնվում են ակամա, ինչպես երազները, իսկ Հոֆմանը հաճախ ասում էր բարեկամներին. «Ես աշխատում եմ փակ աչքերով նստած դաշնամուրի առջև և վերարտադրում եմ այն, ինչ կողքից հուշում է ինչ-որ մեկը»: Լագրանժը գրելու ժամանակ իր մոտ զարկերակի անոմալություն էր նկատում, իսկ Ալֆիերիի աչքերն այդ ժամանակ մթնում էին: Լամարթինը հաճախ ասում էր. «Ես չեմ մտածում, մտքերն են իմ փոխարեն մտածում»:
Ալֆիերին իրեն բարոմետր էր անվանում, քանի որ ստեղծագործական ընդունակությունները փոխվում էին տարվա եղանակների հետ. սեպտեմբերին, չկարողանալով դիմակայել ակամա ներշնչանքին, գրեց վեց կատակերգություն: Իր սոնետներից մեկի վրա նա սեփական ձեռքով գրել է.«Պատահականություն: Ես չէի ուզում սա գրել»:
Սանասար Կարապետյան