Հայ Ազգային Կոնգրեսի հետևորդներն ու համակիրները անընդհատ զարմանում, վիրավորվում, նեղվում են, երբ ժողովուրդը որտեղից որտեղ մնում մնում մեկ էլ հիշում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Մենք էլ զարմանում ենք, որ դուք դրա վրա զարմանում եք: Սա ունի պարզ բացատրություն: Չէ՞ որ իրականությունից փախչել չի լինի՝ մինչև ե՞րբ պիտի չգիտակցեք, որ այս վիճակը մարդկանց մոտ անմիջապես ասոցացվում է առաջին նախագահի հետ հենց միայն այն առումով, որ ղարաբաղյան կլանին իրենց գլխին կապեց հենց վերջինս (նաև անձամբ իր խոսքերով ու մեկնաբանությամբ): Սա միանգամայն բնական ռեակցիա է՝ մարդիկ ստեղծված այլանդակ ռեժիմի դեմ չպայքարելուց, կիսապայքարելուց, կամ պայքարելուց հետո երբ չեն հասնում արդյունքի, անօգնականությունից հիշում են այս տականքների ստեղծողին:
Եվ դա գնալով ավելի է հաճախակիանալու, կապված օրեցօր անտանելի դառնող պայմանների հետ: Իսկ որ այսքանից հետո էլ, գոնե այդ պարտավորությունից, պարտքի զգացումից դրդված, առաջինը հեղափոխության դրոշը բարձրացնելու, կամ գոնե Նոր Հայաստանի կողքին կանգնելու փոխարեն էլ Հայ Ազգային Կոնգրեսը որդեգրել է ,,ՈՉ ՄԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ԱՅԼ ՄԻՄԻԱՅՆ ՄԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,, մարտավարությունը, ապա այդ ժողովրդին կարելի է լիովին հասկանալ:
Ուղղակի մի բարի խորհուրդ, մասնավորապես ընկերներիս՝ մտածեք, որ առաջիկայում նման տրամադրություններն ու առավել կոշտ վերաբերմունքը ավելի չխորանան:
Ոչ մեկի հասցեին վիրավորական ոչինչ չենք ասել, պարզապես իրականությունն ենք փաստում...հա...մարտի 18-ին հանրահավաք է: Իսկ սրանց ապօրինի կալանավորումները, համատարած թալանն ու ամեն կարգի այլանդակություններն օրեցօր ավելանում են, բոլորիս տանելով կործանման: Մտածեք:
Հակոբ Հակոբյան