Սիրելի բարեկամներ, հաշվի առնելով, որ ամռան եռուն շրջանն է և ՀՀ ազգաբնակչության մարզային այցելությունները առավել ինտենսիվ բնույթ են կրում, ուստի խնդրում և հորդորում եմ ամենքին, որպեսզի' տարատեսակ գնումներ կատարելիս օգտվեն Հայաստանի մարզերի առևտրի կետերից, այսպիսով' ինչ-որ չափով նպաստելով ՀՀ մարզերում աղքատության մակարդակի նվազմանը:

 

Իհարկե, քաղաքային սուպերմարկետներից գնումներ կատարելիս, դուք որոշակիորեն շահավետ առևտուր կունենաք, սակայն, չեմ կարծում, որ այդ մի քանի գրոշի խնայողությունն է, որ մեզ պետք է հարստացնի, իսկ մարզերում դրա կարիքը խիստ է զգացվում:
Շնորհակալություն:

 

Աշոտ Ավետիսյան