Հարգելի պարոն Օսիպյան,

Մի մեծ խնդրանք ունեմ։ Ժամանակին Սարալանջի փողոցի վրա կար արագարաչափ՝ 40 կմ/ժ սահմանափակ արագության համար, և արագաչափի նշանները դրված էին փողոցի երկու ծայրերին, ու վարորդներն էդ նշանը տեսնելուց հետո ծերից ծեր դանդաղ էին գնում։

Այսօր այդ արագաչափը հեռացված է, ու որպեսզի հասկանաք, թե խնդրանքս ինչի է ծագել, մի օր երեկոյան գնացեք, այդ փողոցում մեկ ժամ կանգնեք անկյունում ու հետևեք երթևեկությանը։

Հիմա խնդրանքս․ եթե 40 կմ/ժ սահմանափակումը հանելը քաղաքական որոշում է, ապա գոնե դեղ դրեք արագաչափ՝ 60 կմ/ժ արագությամբ, այլապես էդ փողոցի երկկողմանի ապրող բոլոր բնակիչների կյանքն ամեն պահ վտանգված է, էլ չեմ ասում էդ արագ քշողների ու նրանց ուղևորների։

Եթե ինձ չեք հավատում, խնդիր չկա, մի օր երեկոյան թաքուն ոստիկան կանգնացրեք, թող ինքը վերջում Ձեզ զեկուցի։ Անտանելի են վարում այդ փողոցում մեքենան։

Կանխավ շնորհակալ եմ։ 

ՀԳ. Ես այդ փողոցում չեմ ապրում, տեսածիցս հետո եմ ուղղակի գրել։