Հորդոր-խնդրանք ոստիկանությանը. մտցնել կարգ, որ երբ Շտապ օգնության, Հրշեջ մեքենան կամ Ոստիկանության մեքենան միգալկեքն ու ձայնային ազդանշանը միացրած մտնում են որևէ փողոց, բոլոր մեքենաներն անխտիր ճանապարհի աջ մասում կանգնեն: Նոր Խանջյան փողոցում բավականին ինտենսիվ երթևեկության պայմաններում ոչ ոք ճանապարհ չէր տալիս Շտապ օգնության մեքենային, որի մեջ կամ հիվանդ կար, կամ էլ կանչի էր շտապում ու մեքենան, որպես երթևեկության շարքային մասնակից շարժվում էր դեպի նշանակված վայր:

 

Իսկ միգուցե կյանք կամ կյանքեր էր կախված նրա վայրկյան առաջ հասնելուց? Արտասահմանում վերոնշյալ պրակտիկան կիրառվում է ու արդեն միգուցե ռեֆլեկսորեն մի մարդու նման վարորդներն աջ են ընդունում ու կանգնում, մինչև հատուկ նշանակությքն մեքենան անցնի, նոր շարունակում են ճանապարհը:

 

 

Գագիկ Մամուլյան