Կամբոջայի լողացող դպրոցներ: Այդ դպրոցները տեղակայված են ջրի վրա: Այս տարածաշրջանում սա սովորական երևույթ է: Դպրոցն ունի ընդամենը 60 աշակերտ, որից 40-ը որբ են: Կա ընդամենը մեկ դասարան:
«Կենելեկեն» -քոչվորների դպրոց: Գտնվում է Ռուսաստանում՝ Յակուտիայում: Այս դպրոցը համարվում է ամենափոքրը՝ թե աշակերտների թվով, թե տարածքի առումով: Այստեղ սովորում է ընդամենը 6-8 աշակերտ, որոնց դասավանդում է 2-3 ուսուցիչ:

 


Terraset- դպրոց գետնի տակ: Սա ոչ սովարական դպրոց է, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգում՝ Ռեստոն քաղաքում: Դպրոցը կառուցվել է 1970-ական թվականներին: Այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ում էներգետիկ ճգնաժամ էր և որոշում է կայացվել այնպիսի դպրոց կառուցել, որն ինքնիրեն կջեռուցվի:
Այլընտրանքային դպրոց «Ալֆա»: Գտնվում է Կանադայում: Այս դպրոցը Կանադայի ամենահին դպրոցն է:

 

Կառուցվել է 1972 թվականին: Սրա եզակիությունը պայմանավորված է այն բանով, որ այստեղ համոզված են՝ ամեն մարդ անհատ է: Ամեն աշակերտ ունի իր հետաքրքրությունները: Այս դպրոցում չկա կոնկրետ ժամանակացույց կամ դասացուցակ: Դպրոցում ամեն դասարանում սովորում են ոչ թե ըստ տարիքի, այլ՝ ըստ հետաքրքրությունների:

 


Քարանձավային դպրոց: Գտնվում է Ճապոնիայում: Այստեղ հին ժամանակներում ուսումը շատ ցածր մակարդակում էր, և առաջին դպրոցները բացվել են միայն 1984 թվականին: Որպեսզի նոր շենքեր չկառուցվեն, որոշում է կայացվել դպրոցները բացել քարանձավներում: Սկզբում դպրոցում կար ընդամենը մեկ դասարան, իսկ հիմա աշակերտների թիվը հասնում է 186-ի:

 

 

Սանասար Կարապետյան