Անիկ Մարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Եթե որոշել եք արդեն դուրս գալ ֆեյսբուքից ու խորը քնով տարվել, ապա մի շտապեք' նախ ծանոթացեք աշխարհի ամենատարօրինակ քաղաքներից մեկին' Լոնգյիրին, որտեղ արգելված է ԾՆՎԵԼ ԵՎ ՄԱՀԱՆԱԼ..

 


Բացատրեմ... Լոնգյիրը գտնվում է Նորվեգիայում, ավելի կոնկրետ' Շպիցբերգեն կղզու վրա ու համարվում է Երկիր մոլորակի ամենահյուսիսային քաղաքը: Քաղաքում համարյա հանցագործներ չկան, բայց փոխարենը ամեն երկրորդն ունի սեփական ատրճանակը: Էստեղ չկան ոչ ծառներ, ոչ կատուներ, ոչ էլ անգամ լուսացույցներ, բայց փոխարենը քաղաքը լցված է գունավոր տնակներով ու առհասարակ գույներով: Մշտապես Լոնգյիրում ապրում է շուրջ 2000 հոգի ու իրենցից յուրաքանչյուրին արգելված է մահանալ կամ երեխա ունենալ քաղաքում: Խնդիրն այն է, որ խիստ ցուրտ եղանակի պատճառով էստեղ թաղման արարողություն կազմակերպելը գրեթե անհնար է, իսկ անշնչացած մարմինը գրավում է հարյուրավոր գիշատիչների, ինչն էլ չափազանց վտանգավոր է բնակիչների համար: Իսկ ինչ վերաբերում է ծնվելուն, ապա բոլոր հղի կանանց պարզապես քաղաքից դուրս են բերում, որպեսզի նրանք ավելի ապահով ու տաք վայրում երեխա ունենան: Քաղաքի այս օրենքը բավականին խիստ է ու դրան հետևում են բոլորը: Չնայած այս էքստրեմալ պայմաններին' քաղաքը սկսել է գրավել հազարավոր զբոսաշրջիկների, ուստի ինքներդ կարող եք գնալ ու վայելել այս սյուռ քաղաքը, եթե իհարկե մեռնելու կամ նորից ծնվելու ցանկություն այդ ընթացքում չեք ունենա