1802 թվականի հուլիսի 24-ին Լորմելե փողոցի վրա գտնվող տանը Մարիա-Լուիզան լույս աշխարհ մի տղա,որին կոչեցին Ալեքսանդր Դյումա:


Փոքրիկ Ալեքսանդրը խելացի,բայց անդադրում երեխա էր:Մայրը և քույրը նրան գրել և կարդալ սովորեցրին,բայց թվաբանության մեջ նա երբեք չկարողացավ բազմապատկումից այն կողմ անցնել:


Մայրը , անհանգստանալով նրա ապագայի համար, փորձում էր երաժշտություն սովորեցնել,բայց պարզվեց,նա այնքան կեղծ ձայն ունի,որ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել:


Դյուման թեև ջերմ սիրտ ուներ,բայց չափից դուրս հպարտությունը խանգարում էր նրան դրսևորել իր բարի զգացմունքները,նա չափից դուրս փառամոլ էր :Դյուման կարդալով մի գրագրի բանաստեղծությունները,պոզիայի մեջ տեսավ դեպի փառք տանող ուղի,այն հնարավորությունը, որը կստիպի մարդկանց խոսել իր մասին:


Իսկ կանա՞յք:Նա սիրել է նրանց , բոլորին միանգամից:Նա հենց սկզբից համոզվեց, որ դժվար չէ նվաճել նրանց,բայց չէր հասկանում, թե ինչու պետք է հավատարմության երդում տալ նրանցից մեկին,դրանով հանդերձ նա անբարոյական չէր:Պատանեկության տարիներին նա մոլի որսորդ էր,ճոռոմախոս,սիրահարվում էր բոլոր աղջիկներին,որոնք պատրաստ էին լսելու նրա բարբջանքները և ագահ էր զվարճալիության աստիճան:


Մի անգամ Դյուման գնում է մի գեներալի մոտ և շարադրում իր խնդիրքը,աշխատանք և տեղ էր փնտրում.
Դուք ինչից եք ուժեղ Դյումա,մաթեմատիկա գիտե՞ք,պատկերացում ունե՞ք հանրահաշվի,երկրաչափության, ֆիզիկայի մասին:


-Ո՛չ, գեներալ:
-Ուսումնասիրե՞լ եք օրենքը:
-Ո՛չ, գեներալ:
Ա’խ գրողը տանի… Սպասեցեք, ես կարող եմ , թերևս ուղարկել ձեզ բանկիր Լաֆֆիտի մոտ… Դուք հաշվապահություն գիտե՞ք:
-Բոլորովին պատկերացում չունեմ:
Ամեն մի խոսքից հետո գեներալը ավելի էր շփոթության մեջ ընկնում: Դյուման ասաց ,որ գիտակցում է,թե որքան թերի է իր կրթությունը,բայց խոստանում է լրացնել բաց թողածը:
-Շատ խրախուսելի է,բարեկամս,բայց դուք գոնե ապրելու միջոցներ ունե՞ք:
-Ո՛չ, գեներալ:
-Գրողը տանի…Թողեք ձեր հասցեն ,ես կմտածեմ:
Դյուման գրեց հասցեն,գենելալը ,որ հետևում էր նրա գրելուն,հանկարծ ձեռքերն իրար զարկեց.
-Մենք փրկված ենք,- գոչեց նա :- Դուք հրաշալի ձեռագիր ունեք:
Եվ իրոք, դա այն ամենն էր,ինչին տիրապետում էր Դյուման,դե իհարկե, մինչ իր գրելու տաղանդի բացահայտումը::


Առհասարակ նա շատ էր սիրում լսել ինքն իրեն.
Մի անգամ ճաշկերույթից հետո նրան հարցրին.
_ԴԵ, ինչպես անցավ ճաշը, Դյումա:
-Գրողը տանի,-պատասխանեց նա,-շատ կձանձրանայի ,եթե այնտեղ չլինեյի ես.


Դյուման երջանկությունը պատկերացնում էր այսպես.առանձին սենյակ,օրական տասից տասներկու ժամ աշխատանք’չներկված,հասարակ սեղանի մոտ.կապույտ թղթի հսկայական կապոց,սիրո հարցում կրակոտ երիտասարդ կին.ուրախ ընկերներ,որոնք դատարկեին որ դրամապանակը, ուտեին ու խմեին որ հաշվին և այդ բոլորի փոխարեն պատասխանեին սրամտություններով:


<<Ստիպումէ արդյոք Դյուման մտածել:-Հազվադեպ:-երազե՞լ' երբեք:-Տենդայնորեն թերթե՞լ էջերը' մի’շտ>>:
Մի անգամ Դյումա հայրն ասաց Դյումա որդուն. <<Երբ դու որդի կոնենաս, սիրիր նրան, ինչպես ես եմ քեզ սիրում,բայց չդաստիարակես նրան այնպես, ինչպես ես եմ քեզ դաստիարակել>>:


Չի կարելի ասել թե որդին չէր հիանում հորով,չնայած հոր այդքան թերություններին:<< Իմ հայրը,- ասում էր նա,- մեծ երեխա է,որին ես ունեցել եմ, երբ դեռ շատ փոքր էի>>:


Դյումայի որդին մի անգամ ասաց հորը.- բավական է ձեռք մեկնեմ որևէ կնոջ,անմիջապես խնդրում են ծանոթացնել քեզ հետ:


Իսկ ինչպես ծնվեց <<Կոմս Մոնտե- Քրիստո>>_ի գրքի գաղափարը: Մի անգամ Դյուման ուղեկցում էր արքայազն Նապոլեոնին դեպի Էլբա կղզի :Ծայրեծայր շրջելուց հետո,գնացին որս անելու հարևան կղզու անտառներում,որտեղ շրջելուց հետո նրանց ուղեկցողը նկատեց գեղատեսիլ մի ժայռ և ասաց.


- Եթե ձերդ պայծառափայլությունները կամենան այցելել այդ կղզին,այնտեղ հրաշալի որս կանեն:
-Իսկ ինչպե՞ս է կոչվում այդ կղզին:
-Մոնտե – Քրիստոյի կղզի:


Այդ անունը հրապուրեց Դյումային:
- Մոնսինյոր,- դիմեց նա արքայազնին,- ի հիշատակ մեր այս ճանապարհորդության ես իմ ապագա վեպերից մեկը կկոչեմ << Մոնտե- Քրիստո>> :
Այնուհետև Դյուման կառուցեց նաև << Մոնտե- Քրիստո>> անունով դղյակ և սկսեց ապրել ,որպես նշանավոր մեծատուն:


Բալզակը դա իր նամակներից մեկում նկարագրեց որպես աշխարհի սքանչելի խելահեղություններից մեկը և որ դա մի շքեղ կոնֆետատուփ է:


<< Մոնտե- Քրիստո>> ի դռները բաց էր բոլորի առջև:Նա հաճույքով ընդունում էր բոլորին,ով էլ որ գար:Դյուման ձա ձեռքը մեկնում էր հյուրին,աջով շարունակում գրել, և ճաշի հրավիրում նրան: << Մոնտե- Քրիստո>> դղյակում մշտապես բնակվում էին բազմաթիվ ձրիակերներ:


Բայց 1848 թվականին բռնկվեց հեղափոխությունը որը կործանարար եղավ Դյումայի համար…..Թատրոնները դատարկվեցին և Դյուման սնանկացավ,պիեսները եկամուտ չէին բերում և պարտքատերերը ամեն կողմից պաշարել էին Դյումային:<< Մոնտե- Քրիստոյի>> վրա կալանք դրվեց:


Դյուման ստիպված եղավ հեռանալ դղյակից :Հրաժեշտի ժամանակ նա մտերիմներից մեկին մեկնեց մի ափսե ,որի վրա երկու սալոր կար դրված:Բարեկամը վերցրեց դրանցից մեկը և կերավ:
- Դու հենց նոր հարյուր հազար ֆրանկ կերար:
- Հարյուր հազար ֆրա՞նկ :
-Դե իհարկե,այդ երկու սալորները,այն ամենն են, ինչ մնացել էր ինձ Մոնտե – Քրիստոյից…..Մոնտե- Քրիստոն ինձ վրա երկու հարյուր հազար ֆրանկ է նստել:
Թեև Դյուման գտնվում էր սնանկացած վիճակում,բայց թեկուզ և այդպես նա չէր դադարում վարել շվայտ կյանք:Անգամ կոշկակարը երբ գալիս էր իր գումարը վերցնելու (կոշկակարին նույնպես նա պարտք էր) մի լավ պատիվ էր տալիս,ճոխ սեղան գցում:


Դյումայի համար հպարտանալու առիթներ միշտ էլ գտնվում էին:
Երբ Ֆրանսիա ժամանեց Անգլիայի թագուհինև նրան խնդրեցին հայտնել թե ինչ պիես կցանկանար,որ ի պատիվ իրեն ցուցադրվեր:Ընտերց պիեսը և այդ կատագերգութլունը բեմադրվեց,կայսրուհին իր հիացմունքն արտահայտեց.<< Ես գիտեմ,- ասում էր Դյուման(որին կայսրը հրավիրելու պատվին չէր արժանացրել)- ես գիտեմ ,որ թագուհու համար ավելի ցանկալի կլիներ իմ պիեսի փոխարեն ,ինձ տեսնել, և ճիշտն ասաց,դա ինձ համար էլ հաճելի կլիներ:Այդպիսի նշանավոր կինը,պետք է հանդիպեր Ֆրանսիայի ամենամեծ մարդու հետ: Վրդոհվեցուցիչ է, որ նա մեկնում է,առանց տեսնելու այն ամենալավը,որ կա մեր երկրում:


Մինչև կյանքի վերջը Դյուման իրեն ծեր չզգաց, ո’չ իբրև գրող, ո’չ էլ որպես սիրահար:

 

 

Մարինա Գևորգյան