Մտքեր'


1. Պատերազմից սարսափելի բաներ էլ կան'վախկոտությունն ավելի վատ է, դավաճանությունը ավելի վատ է, վատ է էգոիզմը:


2. Մարդը ստեղծված չէ այն բանի համար, որպեսզի հաղթահարի ցնցումները: Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց նրան չի կարելի հաղթել:


3. Տղամարդիկ ուզում են մենակ մնալ, կանայք նույնպես ուզում են մենակ մնալ: Բայց նրանցից յուրաքանչյուրի համար վիրավորական է տեսնել դա դիմացինի մեջ, եթե նրանք սիրում են միմյանց:


4. Ամենավատը այն է, երբ դու մտապես զգում ես, որ էլ չես կարող ընկերություն անել մեկի հետ:


5. Ճանապարհորդիր նրանց հետ, ում սիրում ես:


6. Չափազանց հեշտ է լինել անզգա'ցերեկը, իսկ ահա գիշերը միանգամայն այլ գործ է:


7. Թող նա մտածի իմ մասին ավելի լավը, քան ես իրականում կամ և այդ ժամանակ ես իսկապես լավը կդառնամ:


8. Ես երբեք առանձնապես չեմ սիրել երեխաներին, բայց երբեք չեմ ուզել մտածել, որ ես չեմ ունենա իմ սեփական երախաները: Թող նրանք լինեն և այդ ժամանակ ես կսիրեմ նրանց:


9. Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, ինչը չունեք: Ավելի լավ է մտածել այն մասին, թե ինչպես հարմարվել ունեցածին:


10. Երբ կյանքում ինչ-որ բան ավարտվում է, լինի դա լավ թե վատ բան, մնում է դատարկությունը: Բայց դատարկությունը, որն առաջացել էր վատ բանից լցվում է ինքնաբերաբար: Իսկ դատարկությունը, որն առաջացել էր լավ բանից, լցվում է միայն լավ բաներով:


11. Ծերերը իմաստուն չեն, նրանք պարզապես մի փոքր զգուշավոր են:


12. Ինձ համար մեկ է, թե ինչ է աշխարհը, միակ բանը, որ ես ուզում եմ, դա այն է, իմանալ' ինչպես ապրել դրանում:


13. Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:
14. Այնպիսիք, ինչպիսին դու ես, երկար չեն ապրում: Այնպիսիք, ինչպիսին ես եմ, ապրում են մինչև իրենց մահվան վերջին օրը:


15. Հեշտ է լինել վճռական, եթե չգիտես, թե ուր կտանի դա քեզ:


16. Լավ ծաղրածուները ծիծաղեցնում են նաև լուռ ժամանակ:


17. Երբ դու լրջանաս, այդ ժամանակ ես կհասկանամ, որ մահացել ես:

 

 

Նարեկ Կիրակոսյան