Իրանի ԱԳՆ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդես է եկել, հայտարարությամբ, որի հիմնական մեսիջը ըստ իս՝ Թուրքիային և Ադրբեջանին և նրանց «տեր ու տիրակալ» ԱՄՆ-ին էր ուղղված:

 

 

Իրանի միջուկային զենք ստեղծելու հարցը թերևս ողջ աշխարհում իրարանցում էր առաջացրել: Բնականաբար ամենաանհանգիստը ԱՄՆ-ն էր, իսկ տարածաշրջանում անհանգիստ էին Ադրբեջանը և Թուրքիան: Բոլորս էլ հասկանում ենք, միջուկային զենքի առկայությունը առավելություն կտա Իրանին տարածաշրջանում, իսկ դա ԱՄՆ-ի ազդեցությունը կքչանա:

 


Իրանի ԱԳ նախարարը հայտարարությամբ է հանդես եկել, որ առանց միջուկային զենքի էլ Իրանը ամենահզոր երկիրն է տարածաշրջանում: Սա իրոք համապատասխանում է իրականությանը, քանի որ այսօր Իրանը ունի գրեթե ամեն տեսակ արտադրություն: Եթե հարևան երկրները որոշեն փակել սահմանները Իրանի հետ ապա Իրանը կշարունակի նույն տեմպով զարգանալ: Սա ես ասում եմ հաշվի առնելով հայ-պարսկական վաղեմի բարեկամությունը, քանի որ հարևան երկրներից միայն Հայաստանն է որ չի փակի սահմանը Իրանի հետ, իսկ նրա գազատար խողովակները անցնում են նաև Հայաստանով: Այսօր Իրանում գրեթե ոչինչ չեն ներկրում, ամեն ինչ արտադրվում է երկրի ներսում:

 


Երկրորդ կողմը: Հայտնի է, որ վերջին ժամանակներում ռուս-իրանական հարաբերոությունները ավելի են լավացել: Սա նշանակում է, որ ինչ գնով էլ լինի ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով տարածաշրջանում չի կարող մեծանալ անկախ նրանից՝ Իրանը միջուկային զենք ունի թե ոչ:

 

 

Ժոռա Խաչատրյան