Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից ընդամենը մի քանի օր անց Հայաստան է ժամանել իրանցի գործարարների և ներդրողների մեծ պատվիրակություն Իրանի ԱԳ նախարար Մ. Զարիֆի գլխավորությամբ։
Հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը արձանագրված փաստ է և դա պետք է օգտագործել նոր որակական մակարդակի հասնելու համար հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ոլորտում, ընդ որում այն ինչ Հայաստանը կարող է առաջարկել Իրանին, առնվազն ֆորմալ առումով տարածաշրջանային որևէ պետություն չի կարող անել։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, ընդ որում միակը անդամ երկրներից, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ, ինչպես նաև ունենալով համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ, կարող է Իրանի համար դառնալ կամուրջ թե ԵՄ-ի և թե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական և առևտրային համագործակցության իրականացման հարցում և հակառակ ուղղությամբ լինել դարպաս դեպի իրանական շուկա արտասահմանյան գործարար շրջանակների համար։