Բավական լուրջ զարգացումներ են սկսվել Արցախի շուրջ և ամենայն հավանականության այդ զարգացումները տանում են դեպի Արցախյան երկրորդ պատերազմ: Ես հասկանում եմ, որ մեր գերակշիռ մասի մոտ այս պահին միանգամից կառաջանա ինքնապաշտպանական հակափաստարկը և կհիմնավորի, որ պատերազմ չի լինի, սակայն հավատացեք,որ ամեն օր մենք մոտենում են դրան: Մի կողմից ԱՄՆ ը հայտարարությում է, որ ստատուս քվոն այլևս վտանգավոր է, այսինքն Ադրբեջանին տրվում է "իր" տարածքները հետ բերելու համար կանաչ լույս, մյուս կողմից Ռուսաստանն այլընտրանք չունի ու չի կարող չսիրաշահել ադրբեջանին, որին ամեն կերպ ցանկանում է ներքաշել Եվրասիական միություն: Ստացվում է, որ հերթական անգամ մենք մնում ենք մեր թշնամու հետ դեմ առ դեմ առանց դաշնակիցների, ինչպես որ արցախյան առաջին պատերազմն էր:


Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը և որ հայկական կողմը պատրաստ է պաշտպանելու իր տարածքները, միևնույն ժամանակ գնալով աճող սահմանային միջադեպերին և դիվերսիաներին զուգահետ մինչև հուլիսի 10 ը համաբանակային զորավարժություններ է անում ադրբեջանական կողմը, այսինքն այս պահին աբրդեջանական բանակի հիմնական մասը մոտեցված է Հայաստաի հետ սահմանին: ՄԻ խոսքով՝ մենք պարտավոր ենք հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի վերսկսմանը, պարտավոր ենք սառը դատել և պատրաստ լինել մեր շահերը պաշտպանել զենքով: Թուրքը նույն վախկոտ թուրքն է, որ խուճապահար փախավ մեզանից, ոչինչ չի փոխվել, իսկ մեզ պետք է ընդամենը կարողանալ պահել առաջին հարվածը, քանզի այն շատ ուժեղ կլինի, հաշվի առնելով նրաց զինվածությունը: Աստված ու հայ զինվվորը հայոց պետականություն կողքին են

 

 

Զոհրապ Եգանյան