Մի պարզ հարց տամ, ու կխնդրեմ իրենց քաղաքականությունից հասկացող համարող մարդիկ պատասխանեն։
Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր."Այսպիսով, թե՛ երկրի գործող նախագահը, թե՛ խորհրդարանը օրինակարգ կամ լեգիտիմ իշխանություններ չեն, ինչը նշանակում է, որ օրինակարգ չեն նաեւ նրանց կողմից կազմավորված պետական բոլոր մարմինները՝ կառավարությունը, դատախազությունը, դատարանները, ոստիկանությունը եւ այլն, բացառությամբ բանակի"։


Եթե տենց ա, եթե Սերժ Սարգսյանը լեգիտիմ չի, բա Սերժ Սարգսյանի կողմից երեկ ստորագրված պայմանագիրը ո՞նց ա համարվում օրինական ու ո՞նց ա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարվում անշրջելի իրողություն։


Անկախ քաղաքական հայացքներից ու ռուսամետ-արևմտամետ լինելուց՝ ո՞նց կբացատրեք ինձ էս տրամաբանական հակասությունը։

 

 

Բաբկեն Թունյան