Սերժ Սարգսյանը մեկնում է Տաջիկիստան, որտեղ Հայաստանը պետք է ստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։ Դատելով Սերժի՝ Մոսկվայում արած հայտարարությունից, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում բացի ֆորմալ պրոցեդուրաներից ու քննարկումներից, նախագահը բարձրացնելու է նաև վերջին շրջանում սահմանային լարվածության ու մասնավորպես Ադրբեջանի կողմից հրետանու գործածության բազմաթիվ փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ստացվող աջակցության, որն անում են ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները ու հատկապես Ռուսաստանը։

 


Սակայն այսքանով դժվար թե սահմանափակվեն քննարկումները։ Այս գագաթնաժողովը կարող է դարակազմիկ դառնալ ՀԱՊԿ-ի պատմության մեջ, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի միջնորդությամբ ասպարեզ հանվի Սիրիայի հակամարտությանը ՀԱՊԿ ուժեր ներգրավելու հարցը, քանի որ ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը միջամտելու է սիրիական կոնֆլիկտին ու դրան ավելի լեգիտիմ կարգավճակ ու ծանրակշիռություն հաղորդելու համար, Ռուսաստանը հաստատ կցանական անել դա ոչ միայնակ, այլ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցների զորակցությամբ։

 


Բացի դրանից, հիմա, առավել քան երբեք ակտուալ է դառնում հատկապես կենտրոնական-ասիական ՀԱՊԿ անդամների ներքին անվտանգությունն ու ռիսկերի հակազդեցությունը։ Այսօրվա դրությամբ հայտնի էարդեն, որ Ղրղզստանից ու Տաջիկիստանից հազարավոր կամավորներ են մարտնչում Իսլամական պետության շարքերում, իսկ օրերս Տաջիկիստանում ՊՆ փոխնախարարի գլխավորությամբ իսլամիստական ապստամբություն է սկսվել։

 


Կենտրոնական Ասիայում անթաքույց գործում են բազմաթիվ իսլամիստական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ԻՊ-ի համար մարտիկների հավաքագրմամբ, ինչպես նաև ներքին դեստրուկտիվ գործունեությամբ, իսկ Աֆղանստանից ՆԱՏՕ-ժի զորքերը դուրս բերելու ֆոնին, իսլամիստական տարրերի բացասական ազդեցությունը միայն ավելանալու է ու կտրականապես չի կարելի բացառել, որ հաջորդ պայթյունավտանգ կետերը լինելու են հենց Տաջիկիստանն ու Ղրղզստանը։

 


Գեղամ Ասլամազյան