Դեռ երեկ Պորոշենկոն հայտարարեց, որ միակողմանիորեն կարճաժամկետ հրադադար էր հայտարարում, իսկ այսօր արդեն մինչ օրս եղած ամենախոշոր ռազմական գործողությունն է սանձազերծում:


Դոնեցկի Ժողովրդկան Հանրապետության առաջնորդ Պավել Գուբարևը Вконтакте սոցցանցի իր էջում հայտնել է, որ Ուկրաինական զորամիավորումները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ մի քանի տասնյակ տանկեր ու զրահամեքենաների, հերտանու ու օդուժի կիրառությամբ և առավոտվանից սկսված մարտերի արդյունքում ապստամբները վերջնականապես շրջապատման մեջ են հայտնվել:


Կարելի է ենթադրել, որ Ուկրաիանայի քաղաքացիական պատերազմը մտնում է զարգացման նոր փուլ: Այն բնավ էլ չի ավարտվելու, որովհետև անգամ եթե հիմա ոչնչացնեն շրջապատման մեջ հայտնված բոլոր ապստամբերին և իրենց պարագլուխներին, դա միայն ավելի կսաստկացնի առճակատումը Հարավ-Արևելքի ու մնացած Ուկրաինայի միջև, իսկ ամեն սպանված ապստամբին կփոխարինեն երկու նորը, քանի որ քաղաքացիական պատերազմի բերած պատճառներից ոչ մեկը չի լուծվել, այլ ավելի է խորացվում:


Չնայած, կարող է այնպես լինել, որ Ռուսաստանն այնուամենայնիվ դադարի սպասողական դիրքորոշում ցոուցաբերելը ու անցնի վճռական գործողությունների, առավել ևս, որ տարբեր լրատվամիջոցներ՝ ուկրաինական ու ռուսական, ինչպես նաև յութուբյան օգտատերեր, հայտնում են, որ Ուկրաինայի ուղղությամբ տանող մայրուղիների վրա ռուսական բանակի հսկայական շարասյուներ են, որոնց ձգվածությունը որոշ դեպքերում 10-15 կիլոմետր է կազմում: Կարելի է եզրակացնել, որ ռուսական բանակը կազմ-պատրաստ սպասում է վերջնական հրամանին:


Մյուս կողմից, եթե անգամ ռուսները չներգրավվեն, ապա Ուկրաինայի իշխանություններն ու բանակը միևնույն է ոչ մի շանս չունեն վերջնական կարգուկանոն հաստատելուն, որովհետև Լուգանսկի ու Դոնեցկի պես մեծ քաղաքաները վերահսկելու համար պետք է ավելի շատ զորք, քան կա այսօր, իսկ եթե հաշվի առնենք, որ պայքարի օջախների աշխարհագրությունն ավելի մեծ է, ապա այս ամենը սպառնում է վերածվել պերմանենտ մսաղացի, որտեղ կողմերից և ոչ մեկը չի կարող ինքնուրույն լիակատար առավելության հասնի:


Игорь Стрелковсегодня в 14:03
Итак, случилось то, "о чем так долго говорили большевики"...
Полностью отмобилизованная укрская армия повсеместно перешла в решительное наступление. Прямо сейчас идет тяжелый бой под Ямполем - свыше 20 танков и 50 единиц всякой другой бронетехники, а также не меньше 2 батальонов пехоты, при поддержке дивизиона "гвоздик" и СУ-25 продавливают позиции нашего краснолиманского отряда. Первую утреннюю атаку удалось отразить, сразу подбив 1 танк. Ответным огнем противник уничтожил расчет единственного СПГ-9 и начал прорываться. С час назад приехал оттуда... поставил задачу попытаться продержаться до вечера, но дни сейчас очень длинные, а имея столько сил в резерве, противник сам вряд ли выдохнется. Все бы ничего - авиацию и артиллерию можно "потерпеть", но с большим количеством танков нам бороться нечем. "Маршем" по нашим позициям противнику пройти не удается, конечно, но шаг за шагом он нас сжимает в кольцо.
Одновременно до 30 бронеединиц врага вошли в Северск. Там гарнизон - меньше пехотного взвода с одним стрелковым оружием. Городок занят противником.
Итого: мечта Порошенко, наконец сбылась - мы в полном оперативном окружении. Через Северск проходила последняя "ниточка" наших коммуникаций.
По сведениям из Донецка и Луганска - там также противник возобновил широкомасштабное наступление с использованием всех видов вооружения. Идут тяжелые бои.
https://vk.com/feed?w=wall10352774_1483

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան