Գագիկ Խաչատրյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով իր որդիների կամ իր հարազատների բիզնեսներից ոչ թե հրապարակայնորեն հրաժարվում է, այլ ընդունում է իրողությունը, ինչն ինձ հիմք է տալիս մտածելու, որ եթե Աֆրիկյանների ակումբը լիներ իրենը, նա չէր հրաժարվի և չէր հերքի այդ փաստը (առավել ևս, որ ինքս պարզել եմ և գիտեմ, որ դա չի պատկանում Գագիկ Խաչատրյանին): Հետաքրքիրն այն է, որ ֆինանսների նախարարը պաշտոնապես հերքում է իր մասնակցությունը Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքներին, բայց որոշ լրատվական կայքեր համառորեն շարունակում են պնդել, որ Գագիկ Խաչատրյանը մասնակցություն ունի այդ նախագծին: Այդ համառության տակ կամ պետք է պատվեր տեսնել կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:

 

Հ.Գ. Գովելի է, որ Գագիկ Խաչատրյանն իր հարազատներին չի տեղավորում պաշտոնների և մտցրել է բիզնես միջավայր: Նրանք, ըստ մեր ուսումնասիրությունների, պարտաճանաչորեն վճարում են իրենց հարկերը և աշխատում են թափանցիկ դաշտում: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ լրատվականներից մեկն էլ պնդում էր, որ ավստրիական «Մոցարտ» շոկոլադի գործարան է գնել Գագիկ Խաչատրյանը: Մեր որոշ լրատվականների ապատեղեկատվությունը ֆինանսների նախարարի բիզնեսների մասով այնքան մակերեսային է, որ մի օր էլ կարող են պնդել, որ Գագիկ Խաչատրյանը գնել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը կամ McDonalds -ը:

 

Մենուա Հարությունյան