Այն համալսարանը,ուր դասախոսում էր Էյնշտեյնը, բոլորը գոհ էին: Մի օր համալսարանի ռեկտորը գալիս և դիմում է նրան.
-Ես զարմանում եմ,ինչպես կարող է,որ բոլորը գոհ մնան,ես անպայման ցանկանում եմ ներկա լինել Ձեր դասախոսությանը, կարելի՞ է:
-Իհարկե,ես կսպասեմ,-ասում է Էյնշտեյնը:
Հաջորդ օրը ռեկտորը գալիս և նստում է ամենավերջում: Ամբողջ դասախոսության ընթացքում Էյնշտեյնը նայում էր ռեկտորին: Երբ վերջացրեց, ռեկտորը մոտեցավ,ծափահարեց և ասաց.
-Ամեն ինչ լավ էր,բայց ես չհասկացա ինչու՞ էիք ամբողջ ընթացքում ինձ նայում:
-Դե ես ամեն դասախոսության ժամաանակ փնտրում եմ բութ հայացքներ և բացատրում նրանց, եթե նրանք հասկացան,ուրեմն ամբողջ լսարանը հասկացել է,-պատասխանում է հանճարը:
Մերի Թաթարյան