1919-ի նոյեմբերի 6-ին, Լոնդնում տեղի ունեցող Բրիտանական Թագավորական և Թագավորական աստղագիտական հասարակությունների համատեղ նիստում հայտարարվում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության հաստատման մասին:

1919-ի աշնանը, անգլիական արշավախումբը խավարման պահին հայտնաբերում է Էյնշտեյնի կողմից կանխատեսած Արևի ձգողականության դաշտում լույսի շեղում:

Ուսումնասիրելով արևի լրիվ խավարման դիտարկման արդյունքները, գիտնականները հաստատեցին, որ արևային դիսկի եզրերում լուսային ճառագայթների շեղումը համապատասխանում է «էյնշտենյան» մեծությանը:

Այդ նիստից հետո սկսվում է Էյնշտեյնի համաշխարհային փառքը: