Երբ Ալբերտ էյնշտեյնը հիմնավորում էր ժամանակի հարաբերականությունը, օրինակ էր բերում՝ պատկերացրեք 5 րոպե ձեր սիրելիի հետ շփվելիս եւ այդ նույն 5 րոպեն այրվող թավայի վրա նստած... Բայց միայն դա չէ՝ մետրոյի կայարանում նստած՝ անցնող գնացքի պատուհանում հանկարծ կտեսնես մի կին...

Վերջին պահին ինքն էլ հայացքը պատահաբար կուղղի քո ուղղությամբ ու հետո շարունակ կմտածես՝ ինչպիսին էի ես նրա ընկալմամբ... Այսինքն պատահական մի պահ ՙԵրիտասարդական՚ մետրոյում դեռ երկար կապրի ու կապացուցի ժամանակի հարաբերականության վերաբերյալ էյնշտեյնի պնդումը......

 

 

Արմեն Դուլյան