Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր: Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռնվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենի և իմաստուն խաղի հայ արքա Լևոն Արոնյանի հետ: Սա անմոռանալի է...

 

Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ: Իհարկե, դա պատահականություն էր, իհարկե աստղերի որոշակի դասավորություն էր և այլն... Բայց այն առաջին հերթին նախախնամության կամքն էր՝ Աշխարհի բացարձակ չեմպիոնին փոխանցելու երկու ուղերձ ...

 

1. Հայաստանը շախմատային գերտերություն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացող մեր հայրենակիցներին:

 

2. Այն հուշում է, որ Մագնուս Կարլսենի շախմատային արքայությունը կավարտվի հենց ՄԵՐ ձեռքով: Այնպես, որ սպասում ենք ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ շախմատային արքայությանը...

 

 

Սամվել Ֆարմանյան