Երգիչ, երգահան, պրոդյուսեր Արտեմ Վալտերն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում առաջին անգամ խոսել է պատերազմի, պայքարի, առաջ գնալու մասին։ Նա գրել է․

«Ես հայ եմ, ես նույնիսկ պարտվելուց եմ աչքերի մեջ հպարտ նայում: Դու կարող ես ինձ հաղթել ուժով, բայց իմ աչքերում վախ չես տեսնի, կտեսնես պայքար: Գիտես ինչի՞։ Որովհետեւ ես ծնվել ու մեծացել եմ պայքարում. պայքարն ու կռիվը մեր նորմալն ա: Մեր ջունգլիներում կամ դու ես ուտում կամ քեզ են ուտում: Մեզ՝ վայրի սերնդին, հաղթեցին ստով: Բայց մենք ադապտացվում ենք ու մուտացվում: Հային չեն սպանել, իսկ ինչը մեզ չի սպանում, դարձնում ա ավելի ուժեղ: Հայը էլ նույնը չի, սա հայի նոր տեսակն ա, ավելի ապրող, ավելի խելացի, ավելի զգոն ու ավելի դաղված...ավելի վտանգավոր: Եթե մինչեւ երեկ կռվել ենք զենքով, հիմա կռվելու ենք ատամներով, կռվելու ենք հանուն կյանքի, որ ապրենք, որ լինեք»: