Հայաստան ներգաղթի մասին ևս մեկ անգամ կխոսեմ: Էլի եմ հորդորել մեր սփյուռքում ապրող հայրենակիցներին ,որ աշխարհը դանդաղ ,աբյց կայուն քայլերով գնում է դեպի աշխարհամարտ,իսկ իրենք դառնալու են օտար պատերազմների զոհ: Էլի եմ կոչ արել գալ հայրենիք և դիմակայել,տառապել,հաղթել հայրենիքում,ոչ թե՝օտարի հետ,օտարի համար: Եկեք Հայաստան քանի դեռ ձեր գույքի տերն եք և ապահով ,որ կարողանաք հարնեիքում հաստատվել և ոտքի կանգնել: Օրինակ վերցրեք սիրիահայերից,նրանք,որ ժամանակին եկան արդեն իրենց տեղը գտել են,իսկ ով սպասեց,որ տունն ու բիզնեսը կորցնի նոր գա արտասահման մեկնելու մասին են մտածում: Եկեք հայրենիք,եկեք միասին հաղթահարենք դժվարությունները,միասին մեր հայրենիքը դարձնենք հզոր,ոչ թե օտարին շենացնենք ու մի պայծառ օր կորցրած ամեն ինչ նոր հիշենք հայրենիքը:

 

 


Տիգրան Մկրտչյան