Շնորհավորում եմ երիտասարդներին՝ միջազգային օրվա կապակցությամբ: Սիրելի' երիտասարդներ, դուք եք մեր մշակույթի կրողն ու այն գալիք սերնդին փոխանցողը: Հետևաբար պետք է հավատով լցվեք սեփական պետության նկատմամբ ու առաջնորդվեք այն սկզբունքով, որքան ուժեղ է երիտասարդը, այնքան հզոր է հայրենիքը: Հանդիսանալով հասարակության ամենադինամիկ շերտը՝ պատասխանատու եք իրականացվող փոփոխությունների համար, որոնք առնչվում են բոլորիս:

 

Դուք իրավունք չունեք հիասթափվելու, պետք է մշտապես շարժվեք առաջ՝ դեպի դրական փոփոխություններ, դեպի մեծ հաղթանակներ: Մենք մշտապես կարևորում ենք երիտասարդ կադրերին, վստահում նրանց պատասխանատու ոլորտներ, որի վառ ապացույցն է՝ կուսակցության բարձրագույն մարմին հանդիսացող Քաղաքական խորհրդում երիտասարդների 25 տոկոսից ավելի ներգրավվածությունը:

 


Առանձնահատուկ շնորհավորում եմ այն երիտասարդներին, ովքեր քաջաբար հսկում են մեր սահմաններն ու արժանի հակահարված են հասցնում հակառակորդին: Մենք օր օրի բացահայտում ենք ձեր ներուժը, որը ծառայում է մեր հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, պետության ամրապնդմանն ու հզորացմանը:

 

 

 

Վահե Էնֆիաջյան