Հաճախ կարելի է մեր արտասահմանից եկող հարազատներից այս կամ այն երկրի մասին լսել. _Թույն երգիրա: Այդ թույն երգիրան իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական հատկանիշներ: Մի բան է պետք հասկանալ,որ այդ երկրները դարձել են թույն երգիր ոչ պատահական,կամ՝ինքնիրան: Թույն երգիր այդ երկրները դարձել են իրենց բնիկ ժողովուրդների ջանքերի,մաքառումների ու համառության շնորհիվ.նրանք ժամանակին մեզանից քիչ խնդիրներ և դժվարություններ չեն ունեցել: Այ,որ օրը ամեն հայ առավոտյան արթնանալիս,անկախ իր բնակված երկրից,քաղաքական պատկանելությունից, մտածի ոչ միայն իր ընտանիքի բարեկեցության մասին,այլ՝նաև թույն երգիր Հայաստան տեսնելու մասին,մեր Հայաստանի մասին էլ կասեն թույն երգիրա: Հ.Գ. Ուրիշների չարչարանքով թույն դարձած երկրներով հիանալու փոխարեն,եկեք մերնել դարձնենք թույն երգիր:
Տիգրան Մկրտչյան