Հիմա պարզաբանեմ, թե ինչու 2 անգամ տեղադրեցի ,,Մեզ թշնամի պետք չէ. մեր հիմարները մեզ հերիք են,, ստատուսս:
Չորս տարի առաջ եկել էի այն եզրակացության, որ գործող կուսակցությունները բարոյապես մեռնելու են, ժողովուրդը մատնվելու է խոր հուսալքության, երկիրը փրկելու միակ ռեսուրսը մնալու է ազգայնականությունը, որն էլ փորձելու են տրոհել-քայքայել դրսերի մեզ չսիրողները:
Դա կանխելու նպատակով Երևանում 2010թ հիմնեցի Ազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը, որը նաև պիտի կարգավորեր ազգայնական դաշտը, բացառեր հրապարակային բախումներն ու քայքայիչ տարրերի ներթափանցումը այդ դաշտ:
20 անդամ ունեցող կառույցը գործեց մինչև ԱԺ ընտրություններ:
Կանխատեսումներս իրականացան'
-կուսակցությունները բարոյապես մեռան,
- ժողովուրդը մատնվել է խոր հուսալքության,
- ազգայնական դաշտում ընթանում է քայքայման պրոցես :
Այս վերջինն արվում է նաև դրսերում ապրող մեր հայրենակիցների միջոցով: Տեղյակ մարդկանց ասելով նրանց մեջ կան դրսերի գործակալներ: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր քայքայմանը նպաստում են նեղմտությունից, անձնական, նեղթիմային խնդիրներ լուծելու նպատակով, այդպես էլ չգիտակցելով, որ դրանով օգուտ են տալիս մեզ չսիրողներին: Ու նրանք իրենց մակարդակի հրահրողներ ու քաջալերողներ են գտնում Հայաստանում:
Ստատուսս ահա այդ կարգի մարդկանց է ուղղված:
Նրանց ցուցակը ինքներդ էլ կարող եք կազմել:
Քանի դեռ մեզանում կան նման տարրեր , մեզ չսիրողները կարող են հանգիստ լինել. այդ տարրերը քայքայման գործը կանեն անվճար::
Պեպանյան Արծրուն