Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն պետք չէ: Լրիվ լուրջ եմ ասում: Առողջապահության նախարարությունը լրիվ հերիք է, ընկերներ: Ծխելու թեմայով առողջություններս քայքայեց՝ պրծավ, հիմա էլ անցել է առողջապահական հարկ ներդնելուն:
Մի հատ երկար-բարակ հայեցակարգի նախագիծ է բերել, որտեղ լալահառաչ պատմում է այն մասին, թե ինչքան վատ է, որ հիմա մասնավորն է անում ապահովագրությունը, թե ինչքան անզոր ենք մենք, որ չենք կարողանում բյուջեի փողերը նորմալ կառավարել, թե ինչ վատ է, որ էդքան փող մասնավորի մոտ է մնում ու լիքը լոլոներ: Գնա, կառավարի, ո՞վ է ձեռդ բռնել:
Ու փրկիչ նախարարը գտել է ձևը: Որոշել է 6 տոկոս ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐԿ դնի «վզերիս»: «Վզին դնելն» իմ խոսույթի մեջ չի մտնում, բայց էս դեպքում իրավիճակն այլ նկարագիր չի կարող ունենալ:
Երկար լոլո է կարդում էն երկրների մասին, որտեղ էդ պարտադիր հարկը կա: Իսկ էդ երկրների ՀՆԱ-ն նայե՞լ ես: Մեկ շնչին բաժին ընկնող թիվը նայե՞լ ես, կյանքի որակը նայե՞լ ես, մարդկանց եկամուտները նայե՞լ ես: Ներդրման գործիքները նայե՞լ ես:
Բայց ամենաֆանտաստիկը պետական աշխատողների մասն է: Ասում է, որ էս նախագիծը հաստատենք, դուք մի նեղվեք, ժամկետներ բան կտանք, պետբյուջեից ձերը կսուբսիդավորենք: Էս դուքյա՞ն է սարքել, չեմ հասկանում: Այսինքն՝ մասնավորը հարկ տա, որ պետական կառույցի աշխատողը աշխատավարձ ստանա, պարգևավճար ստանա, ձեռի հետ լիքը արտոնություններից օգտվի, մի հատ էլ մասնավորի հաշվին հարկ տան:
Սա կոչվում է դասական ջեբկիրություն: Այլ անուն տալ չեմ կարող: Նման նախագծերի քննարկումը, մեր տնտեսական վիճակի, մեր եկամուտների պարագայում աբսուրդի ժանրից է»: