Երբ կարդում ես Հայաստանի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական և Մաքսային միություններին անդամակցելու, այդ միություններին չգիտես ինչու Ղարաբաղի անդամակցությանը պետական մակարդակի հավաստիացումներ ակնկալելու որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների կարծիքները, գրառումները, վերլուծությունները և լալհառաչ պահանջները' զարմանում ես, թե ի վերջո ինչ է այս մարդկանց ուզածը?...Միայն թե պատեհ, թե անպատեհ կտցահարեն իշխանություններին?...
Երբ խոսեն անհավասար տնտեսական մրցակցության, հովանավորչության, կաշառակերության, կոռուպցիայի, դատա-իրավական համակարգի ուռճացվածության և նկատվող անարդարությունների մասին' կհասկանամ, բայց կան երևույթներ, որ պետք չի ինքնանպատակ կամ անիմաստ քննադատել:
Գոռում- գոչում են, թե ինչու ենք անդամակցում ՄՄ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, այնուհետև քննադատում, թե ինչու է այդ գործընթացը դանդաղել, ինչու է ձգձգվում?...Ինչու իշխանությունները չեն մտածում, անհանգստանում, արձագանքում, արագացնում?...Պարոնայք ուր մնաց տրամաբանությունն ու խելամտությունը?...
Նախ , ձեզ ինչու է թվում, որ ՌԴ որևէ պետական պաշտոնյա' ընդհուպ ամենաբարձրագույնը կասի, որ միջազգայնորեն դեռևս չճանաչված պետությունն անպայմանորեն ընդգրկվելու է Եվրասիական կամ Մաքսային միություններում:
Իհարկե ոչ, և դա բնական է ու օրինաչափ: Չնայած մենք նաև համոզված ենք, որ ոչ պաշտոնապես, բայց Ղարաբաղը մտնելու է այդ միությունների մեջ, քանի որ սերտորեն ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը և բնականաբար որևէ մաքսակետի մասին խոսելը դա առնվազն պարզամտություն է…
Այնպես որ, հերիք է անտեր հավերի նման քուջուջ անեք այնտեղ որտեղ պետք չէ…
Իսկ այդ միություններին անդամակցության գործունեության ձգձգումը իմ կարծիքով ձեռնտու է մեզ: Մենք ինչքան ժամանակ շահենք, այնքան կորոշակիանա միջազգային լարված, խառնաշփոթ և բարդ իրավիճակը, ու շատ հարցեր, խնդիրներ այլ հարթությամբ կքննարկվեն, այլ իրավիճակներում…Ժամանկը մեր օգտին է: Ես մի անգամ էլ եմ այդ մասին նշել, հիմա էլ եմ ասում, ինձ թվում է այդ միությունները երկար կյանք չեն ունենա կամ էլ չեն կայանա: Լավագույն դեպքում կզուգակցվեն Եվրամիության հետ մերձեցման հնարավորությամբ: Սակայն, առայժմ մենք այլ ելք, այլ ճանապարհ չունենք' պետք է շարունակենք բանակցել և’ Ռուսաստանի, և’ Եվրամիության հետ…
Ռոբերտ Մելքոնյան