Էս իշխանությունները ոնց որ նպատակադրված ամեն ինչ անեն, որ մարդիկ բանկերից փողը դուրս հանեն։ Էդ որ 5-10 հազար դրամի տուգանքի համար մարդու ողջ հաշվի վրա կալանք եք դնում, մարմնի ո՞ր մասով եք մտածում։ Հա, էսօր մարդուն փաստի առաջ կանգնացրեցիք ու էդ 5000-ը պոկեցիք։ Բա հետո ի՞նչ եք անելու, որ էդ նույն մարդիկ իրենց հաշիվներից 100, 500 հազար դրամները հանեն ու պահեն բարձի տակ։ Համ դուք եք տուժվելու, համ բանկերը։ Մենակ թողնեն մեղքը գցեք մեկդ մյուսի վրա՝ բանկը ԴԱՀԿ-ի, ԴԱՀԿ-ն ոստիկանության, ոստիկանությունը եսիմ ում....

 


Ասենք մարդը մոռացել ա 5000 դրամը մուծի ու շտապ առողջական նպատակներով մեկնել ա արտասահման։ Ու էնտեղ հիվանդանոցում վճարելու ժամանակ պարզում ա, որ հաշիվը՝ մի քանի հազար ԴՈԼԱՐՈՎ, կալանքի տակ ա 5000 դրամի պատճառով։ Ո՞նց եք պատասխան տալու։ Սեփական քաղաքացուն մի քիչ հարգել ա պետք։

 

Բաբկեն Թունյան