Բաքվի հրդեհի մասին հայկական սոցցանցերի արձագանքները հիմնականում էմոցիաների վրա են հենված։ Ուրախանալ-տխրելու մասին ինչ-որ անիմաստ քննարկումներ, գնահատականներ, միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ...
Մինչդեռ թշնամի պետության ներքին զարգացումներին հարկ է ավելի լուրջ վերաբերվել։ Այն, որ այդ հրդեհը լինելու էր ու որ այդքան զոհեր էին լինելու, պարզ էր արդեն տարեսկզբին։ Ավելին' մեկ ամիս առաջ նման ուրիշ հրդեհ էլ է եղել, երբ մի քանի վարկյանի ընթացքում մոխրակույտի է վերածվել մի ամբողջ բազմահարկ շենք։ Դրա պատճառների մասին, կարող եք կարդալ այստեղ' http://voskanapat.info/?p=11020%20
Հրդեհի մեղավորները Ադրբեջանի իշխանություններն են։ Իրենք են ամեն օր սեփական բնակչությանը մահվան բերան տանում' լինի հայ-ադրբեջանական սահմանում, թե Բաքվի կենտրոնում։ Ամեն ինչ այնտեղ ծառայում է Ալիևի անձնական ամբիցիաների բավարարելուն։ Հավատացնում եմ, որ երեկվա զոհերն էլ են Հայաստանի հանդեպ գերակայություն ցուցադրելու ու մեզ հնարավորինս վնասելու Ալիևի քաղաքականության հետևանքը։ Էնպես որ, իրենց զոհերը' իրենց գլխին թող գան։ Ու ինչքան շատ, այնքան լավ։ Կարողա մի օր խելքի գան։
Հրանտ Մելիք-Շահնազարյան