Պետք է ունենանք մեր սեփական երկաթգիծը, մեր սեփական ավտոճանապարհները, օդային տարածքը, ծովից ծով Հայաստան:
Նույնիսկ դաշնակցականներն այլևս այսպես չեն մտածում: Նույնիսկ նախքան Քրիստոսը Հայաստանը մեծ կարևորություն էր տալիս արտաքին քաղաքականությանը, օտար երկրների շուկաներին:

 

Հայաստանը եղել է շուկայական խաչմերուկ, այսօր դա միայն պատմություն է մնացել: Տարծքային խնդիրները կարևոր չեն: Ինչքան էլ մեծ լիներ այսօր Հայաստանի Հանրապետությունը միևնույնն է այսպիսի քաղաքականություն վարելու դեպքում երբեք չի կարող միջազգային շուկա մտնել: Այսօրվա իշխանությունները ամեն ինչ արեցին, որ Հայաստանը գտնվի առանց հարևվանների:Աշխուժ հանրության մեջ քննարկում է գնում միանալ Ռուսաստանին, որի հետ սահմանային անմիջական կապ բնավ գոյություն չունի:


Էլ. ցանցն, գազի մատակարարման ցանց և այսպես կարող եմ թվարկել բոլոր այն կարևոր ինֆրաստրուկտուրաները պետության համար, որոնք ցավոք արդեն գնտվում են օտար երկրի տիրապետության տակ: Այսպիսի հարստությունը, երբեք չի կարելի տալ (կամ վաճառել, նույն բանն է) ուրիշ ազգերին: Դրանք պետք է ղեկավարվեն պետության կողմից:
Հետո էլ խոսում են հաստոց ծախելու մասին: Ի՞նչ պետք է արվեին այդ հաստոցներն այսօր, եթե գործարաններն արդեն չկան: Հիմա ո՞րն էր ավելի խելամիտ, հաստոցնե՞ր ծախելը, թե՞ գործարաններ:

 

 

Սևան Աղաջանյան