Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությունը, մասնավորապես եկեղեցական ճարտարապետության այս փուլում է դրվել նոր հորինվածքային, գեղարվեստական և կառուցողական- կոնստրուկտիվ սկզբունքերի հիմքերը, որոնց վրա խարսխվել է ողջ միջնադարյան հայ եկեղեցական ճարտարապետությունը, դառնալով այն կենսատու արմատը, որից սնվել է հայ ճարտարապետության «հաստաբուն ծառը»: Քրիստոնեության համար, որը նոր հավատք էր, Հայաստանում կառուցելու համատարած շարժումը անձամբ գլխավորել է Հայոց առաջին կաթողիկոսը՝ Գրիգոր Լուսավորիչը: Հայաստանի 4-5-րդ դարերի եկեղեցիները անգբեթ են եղել, բազլիկատիպ՝ միանավ և եռանավ: Պետք է նշեմ, որ այդ ձևերը որոշ ընդհանրություններ են ունեցել Սիրիայի (Ասորիքի) վաղ քրիստոնեական առանձին եկեղեցիների ձևերի հետ:
Հայաստանի միանավ եկեղեցիները բավականին շատ են : Միանավ եկեղեցիներում արևմուտքից- արևելք ձգված ու կիսաշրջան աբսիդով ավարտվող աղոթասրահը ծածկված է եղել երկթեք կտուրի տակ առնված գլանաձև թաղով: Կտուրի երկթեքությունը արևմտյան և արևելյան ճակատներում ընդգծված են եղել եռանկյունաձև ճակտոններով: Այդ եկեղեցիների թվին են պատկանում՝ Գառնիի, Դվինի, Թանահատի, Օձունի, Շիրվանջունիի (այժմ լեռնակերտ, գտնվում է Մարտունու շրջանում, շատ փոքր գյուղ է, ունի ընդամենը 40-50 տուն) Դիրաքլարի, Արուճի, Թալինի, Հովհաննավանքի, Բջնիի և ուրիշ շատ հուշարձաններ ևս: Թվարկածներցս մի քանիսի ունեցել են մեկ սրահ:
Եռանավ բազլիկները ճարտարապետական ավելի բարդ հորնվածքներ ունեն: Եկեղեցում արևելքից – արևմուտք ձգված են բավականաչափ մեծ և ընդարձակ սրահ 3-7 զույք մույթերով բաժանվում է երկայանական նավերի՝ կողքիները՝ նեղ, մեջտեղինը՝ լայն: Այդ եկեղեցիների թվին են պատկանում՝ Քասախի, Երերույքի, Աշտարակի, Եղվարդի, Աղցի, Ծիծեռնավանքի և Կողբի եկեղեցիները:
Բազլիկ եկեղեցիները Հայաստանում որոշակի ընդհանրություններ ունեն Վրաստանի նույն ժամանակաշրջանի բազլիկ եկեղեցիների հետ (Բոլնիսի Սիոն, Նեկրեսի), որոնք արդյունք են Հայաստանի և Վրաստանի բազլիկ եկեղեցիների վրա սիրիական Ճարտարապետության ազդեցությունը:
Գմբեթավոր եկեղեցիների հորինվածքային նոր ձևերի որոնումները ընթացել են երկու հիմնական ուղղությամբ: Առաջին դեպքում բազլիկ տիպը ելակետ է հանդիսացել գմբեթով պսակված և արևմուտքից –արևելք ձգված հատակագծով եկեղեցիների մի քանի տարբերակների ( գմբեթավոր բազլիկ, եռախորան գմբեթավոր բազիլիկ, գմբեթավոր սրահ կամ դահլիճ) ստեղծման. Իսկ երկրորդը՝ մշակվել է կենտրոնաձիգ խաչագմբեթ եկեղեցիների տիպը՝ իր բազմաթիվ տարբերակներով: Պետք է նշել, որ երկու դեպքում էլ ընդհանուրը եղել է գմբեթը, որը իշխելով ծավալատարածական հորինվածքի մեջ, արմատավորել է եկեղեցական շենքի ներքին և արտաքին ճարտարապետության սկզբունքորեն նոր արտահայտություններ:
Ռոնալդ Ճռիկյան