Եկեղեցական շինությունը, գերեզմանոցը, սրբավայրը, խաչքարը միայն Հայ առաքելական եկեղեցուն չէ, որ պատկանում են: Դրանք համայնքին են, քաղաքացիներինն են, ողջ հայ հանրույթինն են:
Հայերը դարեր շարունակ գոյատաևել են որպես դավանական հանրույթ: Այդ առանձահատուկ կենսակերպի ժառանգությունը բոլորիս մեջ է: Մենք՝ անկախ նրանից կնքված ենք, թե ոչ, աթեիստ ենք թե աշխարհիկ համոզմունքների տեր, քրիստոնեական հազար ու մի մտածողության, արժեքների և պահվածքի կրողներ ենք: Հաճախ՝ նույնիսկ մեզնից անկախ, հաճախ նույնիսկ չգիտակցելով: Մեր եկեղեցին այս հասարակ բանը դժվար է հասկանում: Եվ տարբեր առիթներով իրեն թույլ է տալիս հանդես գալ ու գործել որպես մոլեռանդ հավատացյալների ու ծիսապաշտների վերակացու: Եկեղեցական շինությունը, գերեզմանոցը, սրբավայրը, խաչքարը, հատկապես միայն Հայ առաքելական եկեղեցու կանտորան ու գույքը չեն: Ես կնքված չեմ, բայց ձեզնից պակաս քրիստոնեական արժեքներ չեմ կրում, որովհետև տատս ինձ այդպես է դաստիարակել, դպրոցում այդպես են դասավանդել և այն և այլն: Այսպես կարող է մտածել ցանկացած հայ և Հայաստանի քաղաքացի: Բայց մենք այսօր նաև զուտ կրոնական հանրույթ չենք: Հասկացեք, օգնեք, աջակցեք, համատեղեք, ցավակցեք, այլլ ոչ թե արգելեք, բանադրեք, սպառնացեք, սիրելի Հայ առաքելական եկեղեցի: