Այսօր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջին օրերին համացանցում աղմուկ բարձրացրած, այդ թվում իմ և իր միջև կայացած հեռակա բանավեճին: Հոգևորականը, մասնավորապես, ընդգծել է.


«Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունը իշխող է լինում տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել: Սողոմոն իմաստունն ասում էր. «ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները:
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և Հայոց ազգային արժեքների պաշտպան. Կոմիտաս վարդապետ Հովնանյան»:


Ուրախ եմ, որ Կոմիտաս վարդապետը բարձր է կանգնել սեփական ես-ը և անսխալականությունը ընդգծելու գիտակցումից և իրեն պահել է այնպես, որը վայել է իսկական հոգևորականին և մարդուն:


Վստահ եմ, որ մեր ցանկացած հետագա բանավեճ վեր կլինի անձնականից և միտված կլինի բացառապես հասարակական տկար երևույթների առողջացմանը:


Անձամբ ես սեղմում եմ ինձ մեկնված ձեռքը և միջադեպը համարում եմ փակված:


Ցավում եմ, եթե իմ որոշ արտահայտություններ առավել կոպիտ են եղել և իմ հասցեին հնչեցվածին ոչ համարժեք:


Հարգանքով՝


Վարուժան Բաբաջանյան