Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ.
Շնորհավորում եմ պատգամավորական մանդատ ստացած բոլոր գործընկերներիս, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ Տավուշի մարզի իմ բազմահազար ընտրողներին. ձեր յուրաքանչյուր քվեն վստահություն և պատասխանատվություն է ինձ համար, հետևաբար իմ պատգամավոր չընտրվելով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ դեռ առջևում է: Մարզում իմ գրասենյակը կշարունակի գործել, և ես հնարավորության սահմաններում կշարունակեմ լինել ձեր կողքին:
Առաջիկայում կշրջեմ մարզի համայնքներում, ակտիվորեն կմասնակցեմ հասարակական - քաղաքական կյանքին, իմ ռեսուրսների միջոցով կփորձեմ հրահաս լինել մարդկանց խնդիրներին...
Բարին ընդ ձեզ...»: