Պատահաբար հիշեցի այն արջին, որը մոլորվել էր բոլորիս կողմից սիրված՝ Երևան քաղաքում, բայց քաղաքը կապ չունի:
Երբեմն մենք էլ ենք ուզում փախչել ու մնալ միայնակ, միայնակ մնալուց շատ բան ես տեսնում, բայց քանի որ մարդ ես անտարբեր ես մնում, սակայն արջուկը հաստատ անտարբեր չի եղել, որովհետև նրա համար դրանք նորություն են եղել:
Այս աշխարհում մենք անտարբեր ենք դարձել, կողքինի դժվարությունների նկատմամբ, մոռացել ենք տեսնել գեղեցիկը և չենք էլ պատրաստվում օգնել կարիքավորին: Մենք «ուտում» ենք իրար առանց պատճառ, վնասում ենք վնասելու համար: Մադիկ վախեցել են արջուկից,բայց այս ամենը տեսնելուց արջուկը հաստատ սարսապահար է եղել, որոհետև կենդանական աշխարհում այսպիսի վայրագություններ կան:
է՜՜հ ով գիտի ի՞նչ է զգացել այդ կենդանին իր կյանքում, որը ապրում է վանդակի մեջ, որը էլ ավելի վախեցած է եղել, որովհետև դուրս է եկել իր վանդակից ու հայտնվել է ավելի մեծ ու անտանելի վադակում, գոնե իր վանդակի դուռը բացվում է, նա դուրս է գալիս իր վանդակից, իսկ մենք ծնվում ենք այս վանդակում ու երբեք էլ չենք կարողանում դուրս գալ այնտեղից, մեր մուտքը այս վանդակ ազդարարում է մեր լացը, իսկ վանդակից դուրս գալը ուրիշների լացը, բայց կան այնպիսիք, ովքեր էլ ավելի դժբախտ են, որովհետև նրանց հեռանալուց նույնիսկ չեն լացում:
Պետք է կյանքի ընթացքում գտնել, այս վանդակից դուրս գալու ճանապարհը և պետք չէ սպասել մահվանը, իսկ այդ վանդակի դուռը բոլորիս առջև է, բանալին էլ վրան դրած, ուղղակի մենք չենք կարող պտտել այն, որովհետև մենք չգիտենք աջակցել կողքինին, ուրախանալուրիշի համար, մեր կյանքը անիմաստ պայքար է առանց սիրո, բայց պետք է կյանքի դեմ պայքարել սիրով ու հանուն սիրո, ժպիտով և երջանկության արցունքներով: Կամ գոնե այնպես եկեք ապրենք այս կյանքը, որ գոնե վերջում մեզ համար էլ հուզվեն:
Էդգար Խաչատրյան