1563 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը: Չպատմեմ ճակատամարտի մանրամասները.բոլորս էլ գիտենք: Դա ինչպես ասում են բարոյական հաղթանակ էր,բայց ես մի փոքր դրա հետ համաձայն չեմ: Պատերազմի հաղթել-պարտվելը դրսևորվում է տարբեր ձևերով.օրինակ՝ կողմերից մեկի տարածքի օկուպացիայով: Մեր դեպքում նման նպատակ չկար.Հայաստանը վաղուց Պարսկական տիրապետության տակ էր և Պարսկաստանի նպատակը հայերին կրոնափոխ անելն էր և լեզվափոխությունը: Ահա այս տեսանկյունից է պետք նայել Վարդանանց պատերազմին: Պատերազմի սկսվելուց առաջ մի կողմի նպատակն էր լեզվափոխ և կրոնափոխ անել մյուսին,իսկ մյուսինը՝ չենթարկվել կրոնափոխությանը և լեզվափոխությանը: Միգուցե մենք Ավարայրի ճակատամարտում ռազմական պարտություն կրեցինք,բայց պատերազմը հաղթեցինք՝նյութապես հաղթեցինք,ոչ՝բարոյապես միայն: Այսպիսով մեր ուզածը եղավ,ոչ թե՝հակառակորդի: Իսկ Վարդան Մամիկոնյանի առաջինը գրոհելու փաստը պետք չէ մատի փաթաթան դարձնել.միայն մենք կարող ենք դարերով մեզ համար հերոսացված մարդու արարքի մեջ կեղտ փնտրել: Ոմանք կասեն հաղթանակը բարոյական էր,որովհետև Հայաստանը չանկախացավ,այլ միայն մնաց իր կրոնին և լեզուն չփոխեց: Պետք է ընդունենք,որ Վարդանանց պատերազմի առաջնորդները անկախանալու խնդիր չէին էլ դրել իրենց առաջ: Մենք հաղթել ենք իրական,որովհետև պատերազմի արդյունքում մենք հասանք մեր ուզածին:
Տիգրան Մկրտչյան