105 տարի...
Շա՞տ բան է փոխվել: Մեզանից արևմուտք ու արևելք գտնվող հարևաններն ավելի քաղաքակի՞րթ են դարձել: Աշխա՞րհն է էապես փոխվել:
Ո՛չ և 105 անգամ՝ ո՛չ…
Մենք փոփոխություն պետք է ակնկալենք առաջին հերթին մեզանից: Մենք իրավունք չունենք անգամ մեկ ակնթարթ թուլացնելու մեր զգոնությունը, մատների արանքով նայելու մեր միասնությանը, չփայփայելու մեր պետություններն ու բանակը, անվտանգությունը ստորադասելու թեկուզև գերկարևոր որևէ այլ գաղափարի, թեմայի, կամ անգամ՝ երազանքի…
105 տարի առաջ տեղի ունեցածը չի կրկնվի միայն այն դեպքում, երբ ունակ լինենք թույլ չտալու կրկնություն և թույլ չտանք... ինքներս...
Աստված լուսավորի մեր անմեղ զոհերի հոգիները:
Սրբադասված մեր նահատակները պահապան լինեն մեր հայրենիքին ու ժողովրդին: