Լոնդոնի թանգարանում բացվելիք ցուցահանդեսը կնվիրվի Շերլոկ Հոլմսին
Լոնդոնի թանգարանում գրող Արթուր Կոնան Դոյլի ստեղծած գրական հերոս, դետեկտիվ Շերլոկ Հոլմսին նվիրված ցուցահանդես կբացվի: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Սա առաջին անգամն է, երբ պատմական թանգարանում ցուցահանդեսն ամբողջությամբ մտացածին հերոսի է նվիրվում:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված էր մայիսի 20-ին, սակայն կբացվի հոկտեմբերի 17-ին և կտևի մինչև 2015 թ.-ի ապրիլի 12-ը:
Կազմակերպիչները նպատակ ունեն ուսումնասիրել Կոնան Դոյլի հերոսի ստեղծման գործընթացը և հետևել Հոլմսի կերպարի էվոլյուցիային՝գրականության, թատրոնի և կինոյի մեջ:
***
Արթուր Կոնան Դոյլը ծնվել է 1859թ-ի մայիսի 22-ին: Ավարտելով բժշկական համալսարանը՝ նա դարձել է բժշկության բակալավր և վիրաբուժության մագիստրոս:
Ունենալով գերազանց ստեղծագործական ունակություններ՝ դեռ ուսանողական տարիներին նա հրատարակում է մի քանի պատմվածքներ:
1885թ. Արթուր Կոնան Դոյլը որոշում է զբաղվել բացառապես գրական գործունեությամբ: Գրում և հրատարակում է պատմվածքներ, վեպեր: Նրան համաշխարհային հռչակ են բերում Շերլոք Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները: 1891թ. հրատարակիչները պատրաստ էին հանճարեղ խուզարկու Շերլոք Հոմսի մասին նոր պատմվածքների համար նրան մեծ հոնորարներ վճարել:
Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ:
1899-1902 թվականներին մասնակցել է անգլո-բուրսական պատերազմին և ստացել ասպետի կոչում: