Օնորե Դ’Բալզակը ֆրանսիացի դրամատուրգ և գրող է: Ծնվել է 1799թ. մայիսի 20-ին: Եվրոպական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից է. նրա հաջողության գաղտնիքը գրականագետները կապում են հերոսների ընտրության հետ, որոնք լիարժեք են տարիքային կենսակերպով և հասունացած կյանքի թոհուբուհում: Զարմանալի չէ, որ Բալզակը իր ստեղծագործություններում հաճախ կատարում է այն կախարդական քարի դերը, որը կանխուգուշակում է. «Գնաս աջ ճանապարհով, կկորցնես ձիդ, գնաս ձախ ճանապարհով' գլուխդ կկորցնես»: Եվ այլ ելք չի մնում, քան ետ վերադառնալ:
Նման կենսակերպ Բալզակը ընտրեց նաև իրական կյանքում: Նա հաճախ վերադառնում էր իր նախկին «սերերին», երբ նոր սերը նրան հերթական հիասթափությունն էր պատճառում: Բալզակը մահացել է 1850 թ.-ին:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Հայր Գորիոն», «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը», «Գոբսեկ», «Գնդապետ Շաբերը», «Կորսված պատրանքներ»:

Օնորե Դ’ Բալզակը երկար ժամանակ նամակագրական գաղտնի կապ էր պահպանում լեհ արիստոկրատ կոմսուհի Գանսկայայի հետ: Հանդիպում էին նրանք հազվադեպ և միայն Սանկտ-Պետերբուրգում: Ամուսնու մահվանից հետո կոմսուհի Գանսկայան չամուսնացավ Բալզակի հետ՝ նախընտրելով դառնալ կոմս Բերդիչեվի կինը: Դրանից մի քանի ամիս անց 1850 թ.-ին Բալզակը մահացավ:

Ներկայացնում ենք «Մինչև Ժնևի անհրաժեշտությունը»
շարքին պատկանող նամակները:

«1833թ, սեպտեմբերի 9, Փարիզ

Իմ հարազատ ընկեր , այստեղ' Փարիզում արդեն իմն է ձմեռը, և ես տեղափոխվել եմ իմ ձմեռային բնակարան: Քեզ հայտնի իմ անկյունը ես ստիպված եղա լքել, բայց հրաշալի էր չ՞է այնտեղ: Ամեն անգամ բաց պատուհանից ներս էր լցվում մի ամբողջ կանաչ ծով: Սակայն տխուր էր մեկ այլ փաստ, այդ անկյունում էի ես ստացել և կարդացել քո առաջին նամակները: Եվ հիմա այդ անկյունը սիրում եմ ավելի շատ , քան երբևէ: Անցնելով այդ տան կողքով՝ ես ավելի շատ և ավելի հաճախ եմ մտածում քո մասին… Եվ չկարողացա զսպել ինձ, որպեսզի չխոսեմ քեզ հետ, թեկուզ և ընդամենը մեկ րոպե:
Եվ դու ցանկանում ես, որ ես չսիրե՞մ քեզ: Դու առաջինն ես, որ ստիպել է ինձ սիրել ջերմությամբ, լցրել իմ կյանքը թարմությամբ: Ես արել եմ ամենհնարավորը, որպեսզի իմ կողմ հրավիրեմ երկնային հրեշտակի ուշադրությունը: Սակայն բառերը, որոնցով ես դիմում էի նրան, ընդամենը թվում էին ջահ: Բայց հետո դու կռահեցիր ամեն ինչ' հոգին, սիրտը, մարդուն իմ մեջ...
Դեռ երեկ երեկոյան, երբ ես հազարերրորդ անգամ կարդում էի քո նամակը, հասկացա, որ դու միակն ես, ով կարող էր հասկանալ իմ ամբողջ կյանքը: Դու հարցնում էիր ինձ, թե ես ինչպես եմ կարողանում գտնել ժամանակ գրելու քեզ: Եվ ահա թե ինչ, իմ սիրելի Եվա (ես ինձ թույլ եմ տվել կրճատել քո անունը, քանի որ այն այդպես ավելի լավ է արտահայտում քո կանացիությունը, ամենականացի առաջին անունով): Դու ինձ համար կատարում ես հենց այդ' առաջին ու միակ կնոջ դերը, ճիշտ այնպես, ինչպես Եվան դա անում էր Ադամի համար):

Եվ ահա, դու մի խեղճ նկարչի, ով անգամ ապրելու ժամանակ չունի, հարցնում ես չի՞ զոհաբերում նա ինչ-որ թանկ մի բան՝ դիմելով ու գրելով իր սիրելիին:
Իմ շրջապատում, երբեք, ոչ ոք այդ մասին չի մտածել: Իսկ ես հիմա կուզեի քեզ նվիրել իմ ամբողջ կյանքը, մտածել, երազել միայն քո մասին և գրել միայն քեզ: Եթե ես լինեի ազատ իմ բոլոր ուրախություններից, չես էլ կարող պատկերացնել, թե ինչ արագությամբ կնետեի իմ դափնիները, փառքը, իմ բոլոր լավագույն ստեղծագործությունները... կնետեի այն թեթևությամբ, ինչպես ձեռքիցս ցորենի հատիկները, կնետեի քո սիրո զոհասեղանին: Սիրել քեզ, Եվա, ահա իմ կյանքի առաքելությունը:

 

Ես մի մեծ-մեծ խնդրանք ունեմ քեզ' քո դիմանկարը ուղարկիր ինձ: Ես երազում եմ այդ մասին այն պահից ի վեր, ինչ հանդիպել եմ քեզ: Այսօր, իմ երկնային ծաղիկ, քեզ եմ ուղարկում իմ մազափունջը, դրանք դեռ սև են, բայց ես որոշել եմ խորամանկել ժամանակի հետ: Ների՛ր ինձ, սիրելիս, բայց ես քեզ սիրում եմ որպես երեխայի' իմ բոլոր սնահավատություններով, իմ բոլոր երազանքներով ու մեծ- մեծ կյանքի փորձով... դու դարձել ես իմ առաջին սերը: Իրական սերը: Ես կարող եմ սիրել քեզ՝ այլևս երբեք չվախենալով բաժանումից:

 

Դու իմ կուռքն ես, և միայն դու կարող ես իրականացնել իմ երազանքը: Սիրելի՛ս, այս ամսի 18-ին պատրաստվում եմ մեկնել Բեզանսոն: Ես դա չէի անի երբևիցէ, եթե հարցը չվերաբերեր մայրիկիս ու նրա առողջությանը:

 

Գիտե՞ս ինչն է տարօրինակ, ես այդպես էլ չդարձա գիտակցական – նորմալ մարդ: Ես չեմ կարողանում ինձ ընդունել այդպիսին: Պետք է քեզ հրաժեշտ տամ: Խնդրում եմ միայն մի բան' մի տխրիր երբեք: Քեզ համար ես մի փոքրիկ զարդատուփ եմ պատվիրել նամակների պահպանման համար: Ինձ թույլ եմ տվել մեկ օրինակ էլ պատվիրել ինձ համար:

 

Ուրախության իմ փոքրիկ գանձ և իմ ամենավառ աստղ, ես ուղարկում եմ քեզ այս նամակը՝ զգալով, որ առավոտյան անսպասելի նամակ եմ ստանալու քեզնից: Նվիրում եմ քեզ սիրո մի մեծ կղզի»…