1. Նրա ամբողջական անունն է Սըր Արթուր Իգնատիուս Կոնան Դոյլ: ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո նա սկսեց Կոնանը նշել, որպես նրա ազգանվան մի մասնիկ:
2. Նա իր կոչումը չի ստացել Շեռլոկ Հոլմսը ստեղծելուց հետո: 1899-ից 1902-ը նա մասնակցել է անգլոբուրսական պատերազմին և ասպետ կոչումը ստացել է Էդուարդ 7-րդ արքայի կողմից:
3. Դոյլը և Ջեյմս Մեթյու Բերրին, այսինքն՝ Պիտեր Պեն կերպար ստեղծողը կրիկետում մի թիմից էին: Նրանք նաև աշխատել են միմյանց հետ Ջեյն Էննի զավեշտալի օպերայի վրա: Բերրին խնդրել էր Դոյլին վերանայել իրենց գրածները և ավարտել այդ գործը:
4. Բրեմ Սթոուքերը՝ Դրակուլայի հիմնադիրը Արթուրի ընկերն էր, իսկ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը՝ Գանձերի կղզի հիմնադիրը Արթուրի համադասարանցին էր:
5. Արթուրը Բրիտանիայում ամենավաղ վարորդներից մեկն է եղել: Նա մեքենա էր գնել երբևէ մեկ անգամ չքշելով: 1911 թվականին նա մասնակցեց ավտոմրցույթի շրջագայությանը, կազմակերպած Պրուսսիայի արքայազն Հենրիի կողմից: Դոյլը զույգ կազմեց իր 2-րդ կնոջ Ժանի հետ, ով նաև Բրիտանիայի կանանց վարորդական թիմից էր:
6. Նա նաև ֆուտբոլային դարպասապահ էր: Կեղծանունի տակ Դոյլը (Arthur Conan Smith) դարպասապահ էր Պորտսմութի ֆուտբոլային ակումբի սիրողական կազմում: Պորտսմութի համար դա մի ավետաբեր ժամանակակից ֆուտբոլի համար:
7. Դոյլը իր թեկնածությունն է առաջադրել պառլամենտական ընտրություններում ԵՐԿՈՒ անգամ: Իր թեկնածությունը մեկ անգամ դրել է Էդինբուրգի ընտրություններում 1900 թվականին ներկայացնելով Unionist կուսակցությունը և մեկ անգամ Բորդեր Բուրգսում 1906 թվականին: Թեպետ նա վաստակել է պատկառելի ձայներ, բայց չի ընտրվել: Պարտվել է Լիբերալ կուսակցության անդամ Բրաունին, ով ստացել է 3.028 ձայներ, իսկ 2.459 հոգի ընտրել են Դոյլին:
8. Նա գեր էր կռվելու համար: Նրա միակ պատճառը, որ չկարողացավ դառնալ լիազոր զինվոր Բոերի պատերազմյան ժամանակ, որովհետև ծանրակշիռ էր: Փոխարենը նա դարձավ կամավոր բժիշկ:
9. Դոյլը գեթ մի պահ չի կասկածել հրաշքներին: Նույնիսկ հավատում է, որ Հարրի Հուդինին գերբնական արարած է:
10. Արթուրին ձանձրացրել է լինել Շեռլոկի հեղինակը: Նա որոշեց սպանել իրեն ամենաոխերիմ թշնամի Մորիարթիի հետ Ռեյխենբախ ջրվեժի մոտ, որտեղ երկուսը կռվելու ընթացքում նետվել են գետը: Բայց ի զարմանս մեզ, Անգլիայում տեղի է ունեցել մի շարք միտինգներ, որտեղ ընթերցողները, խնդրում, պահանջում են Դոյլից շարունակելու իր գործը: Նույնիսկ այդ հարցով էլ է դիմել Անգլիայի թագուհին ասելով, որ մեծ հռչակ վայելող գիրքը չպետք է ավարտին հասցնել: Արթուրը համաձայնվեց և շարունակեց իր գործերը, չնայած իր մտքի սպառմանը, նրա գրքերը այդքան հետաքրքիր չէին ինչքան, որ նա գրել էր դադարելուց առաջ: