«Իմ լուսավոր, լուսավոր, լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ քնիր, իմ հարազատ կայծ, հանգստացիր իմ անկշտությունից…
Միայնակ այս փայտոջիլների մեջ, միայնակ տարափի տակ, այս լողարանի կողքին, այս վերելակում, այս փողոցներում, այս միլիցիայի շենքերի մեջ, – ինչպես ես դու քայլում, ինչպես ես նստում ծխամորճով, ինպես են չքվում մտքերը հեռու և դժվար, ինչպես ես թեքվում աջ կողմի վրա և թաթով խփվում մահճակալի փայտե պատին… Քրտինքը դուրս է տալիս, այնպիսի տաք ծածկոց և մուգ վարագույր և քուն… Ինպես ես դու այդ ամենը մենակ տանում:
Հարդարված մազերով և մաքուր, ձգված ու լուրջ, ասում ես. Իսկ ապրել պետք է:
Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, շատ բան կարող է քո փոխարեն ուրիշն անել: (…) Յուրաքանչյուր ատոմ դեռ իրեն զգում է իր մեծ հայրենիք մոլեկուլում: Սև, նուրբ, գեղեցիկ, լի հարազատ հյութով…
Շուռ գամ, հա: Ուզում ես քնել: Բայց արդեն առավոտ է, եկ կարգի բերենք տողացիները, այնքան քիչ ժամանակ կա…
Իմ առավոտ, սպասիր,
Ես արագ կլվացվեմ….»
23.06.1959թ.