Երևանից

Հարազատս, պարզապես լաց լինել եմ ուզում, որ վաղը չեմ լսելու քո ձայնը,-անսպասելի գնում եմ Թբիլիսի: Այնտեղից կզանգահարեմ: Շատ տխուր է, բայց և երջանիկ, որ դու կաս աշխարհում: Շնորհավորում եմ տարելիցը, իմ միակ Սուլա: Թող այն տոն լինի ողջ կյանքի համար:

 

Բանաստեղծի մեծ սերը' Սուլան, ներկայումս ապրում է Իսրայելում և ասում են, երբ հանկարծ որևէ մեկը անզգուշաբար նրան հարցնում է այդ մեծ սիրավեպի մասին նա պատասխանում է. <Այդ աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, ով երբևէ ճանաչել է նրանց երկուսին' Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները>:

 

Դու իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը' ճակատագրով: