«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի…
Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ ողջ-ողջ: Միևնույն է, ինձ համար բերկրանք է… »

 

***

 

Լսո՞ւմ ես…
Ձայնում եմ քեզ.
Սիրելիս, հարազա՜տս, իմ Մեծ սեր:
Իմ ուրախություն և իմ ցավ:
Ամեն րոպեի իմ հիշողություն:
Էություն իմ և իմ գոյություն:
Իմ կին և դստրիկ իմ:
Իմ բարեկամ և իմ թշնամի:
Լսո՞ւմ ես ինձ:
Այս համատարած ցավի մեջ ես ամեն դեպքում երջանիկ եմ, որովհետև սիրել եմ և սիրելու եմ քեզ: Թող անցնեն տարիները, կփակեմ աչքերս, ծերունական աչքերս և կտեսնեմ քեզ այնպիսին, ինչպես տեսա առաջին անգամ: ՈՒ ես ինձ երջանիկ կզգամ այդ կենդանի երազատեսությունից: Եվ կհասկանամ, որ նույնպես ապրել եմ, քանի որ սիրել եմ և սիրել եմ այնպիսինին, որը չի սպանել իմ սերը հիասթափությամբ..Հիմա ես արտասվում եմ: Եվ այդ լացը բերկրալի է, սրբազան թախծի ու տառապալի կարոտի լաց միաժամանակ: ՈՒ ես չեմ ամաչում այն բանի համար, որ լալիս եմ:
Սուլա ջան, բալիկս, ինչ քնքշանքով կշոյեի քեզ, եթե քո թանկագին գլուխը մոտիկ լիներ: Կսիրեի հիմա միայն մատներով՝առանց բառերի, առանց գրկախառնության, առանց համբույրների: Պարզապես կշոյեի իմ թռչնակին, իմ աղջնակին….»:

 

 

28.11.1960թ.
Չանախչի