Ես Մաթեմաթիկայից ուժեղ չեմ: Բայց եկեք ազգովի մի հատ փոքր հաշվարկ անենք:
Երեկ Գալուստ Սահակյանին կողմ են քվեարկել 101 հոգի, 2 անվավեր քվեաթերթիկ, երեք հոգի էլ կողմ էին քվեարկել Բագրադյան Հրանտին: Ընդհանուր ունեցանք 106 քվեթերթիկ:
Հույս ունեմ կասկածող չկա, որ Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Երեք քվեաթերթիկ դուր եկավ տակը մնաց 103: 101 հոգի էլ կողմ են քվեարկել Գալուստ Սահակյանին, տակը մնաց 2 թերթիկ:
Պարզ մաթեմաթիկական հաշվարկների արդյութնքում ունենք 2 չբացահայտված թերթիիկ: Հիմա ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահե Էնֆիաջյանը ասում են, որ իրենքել են կողմ քվեարկել Բագրատյանին:Եկեք այս երկու չարաբաստիկ քվեաթերթիկն էլ տանք էս տղեքին, որ ասում են քվեարկել ենք, իրանք էլ մեր պատգամավորներն են ընտրված՝ իրանց խոսքին հավացեք:
1. Դա ԲՀԿ-ին չարդարացրեց, ու որքան էլ համոզեք, որ ազատ է եղել քվեարկությունը, միևնույնն է ԲՀԿ պագամավորը, որը ընդդիմադիր թևն է ներկայացնում պետք է ընտրեր ընդդիմադիր թեկնածուին: ԲՀԿ-ը պագամավորի քայլերը ուղիղ համեմատական են ԲՀԿ-ի քայլերին: Մի զատեք պատգամավորներին կուսակցությունից մեղք է:
2. Պարոն Ուրիխանյանը մի օրինագիծ էր ուզում առաջ տանել, եթե քվեաթերթիկները հավասր ծալված չլինեն, դրանք համարվեն անվավեր: Տիգրան Ուրիխանյան ջան առանց այդ օրենքի արդեն Ձեր քվեաթերթիկը անվավեր է, էլ ինչ նոր օրենքի մասին կարող է խոսք լինել: Բայց դուք կարող եք արդարանալ ու ասել, որ դա Ձերը չի եղել, այդ դեպքում կստացվի՝ Դուք կողմ չեք քվեարկել Բագրատյանին: Կյանքը բարդ է բարդ:
Էդգար Խաչատրյան