Լույսի գինը թանկացավ, Ռոբերտ Նազարյանն էլ քֆուրների տակ մնաց: Էս ամենն ունենալով մեր ձեռքի տակ մի փոքրիկ հաշվարկ անենք:
Անցած տարի դեկտեմբերին դոլարի վայրիվերումների պատճառով շատ ապրանքներ թնակցան, իսկ վերահսկող մարմինների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով թանկացած ապրանքների գները դոլարի գնի նվազումից հետո այդպես էլ չէժանացան, եկեք դրան գումարենք անցած տարի լույսի ևս 4 դրամ թանկացումից հետո տեղի ունեցած շղթայական թանկացումը ու աշխատավարձնի ցածր լինելը, իսկ որոշ կազմակերպություններ էլ ուղղակի աշխատավարձներ կրճատեցին, ստացվում է, որ ժողովրդի վիճակը այս պահին արդեն ծանր է:
Հիմա նոր հարված՝ Բիբինի «կայֆերի» համար պետք է վճարի ժողովուրդը խորագրով: Այսօր, Ռ. Նազարյանի գլխավորած կառույցը իրարամերժ հայտարարություններ անելուց հետո, հլու հնազանդ կերպով կողմ քվեարկեց հոսանքի թանկացմանը: 6.93 դրամդ շնորհավոր լինի Բիբին, դու էլի կարաս մի «դաստա» քարտուղարուհի պահես, հրեղեն ակերով ջիպ քշես ու Անգլիայի թագուհուն վայել բնակարանում ապրես: Էս ժողովուրդն էլ կվճարի ինչա եղել:
Այսօր էլ ոստիկանները ձու նետելու համար մարդ են տանում բաժին: Հոտո՞ , անունը ի՞նչ եք դնում: Էդ մարդկանց շնորհիվ կարողա դուք էլ խուսափեիք հոսանքի թանկացումից, դե հիմա օգոստոսի մեկին աշխատանքի ոտքով կիջնեք, որ հարյուր դրամները պահեք ու լույսի գումար վճարեք, թե չէ լույս չի լինի համազգեստը ստիպված ձեռքով կլվանաք:
ԱԺ-ում բոլորը խոսում էին լույսի թանկացման դեմ: Դե հիմա տեսնեմ ի՞նչ քայլեր եք անելու: Դուրս գալու եք հանրահավաքի՞, թե՞ կուսակցական զնաչոկի հետևն եք թաքնվելու: Մի արեք բաներ, որոնց համար պատասխան չեք կարողանալու տալ:
Էդգար Խաչատրյան