Հա, հա ճիշտ եմ ասում, իմ լավ ընկերներից մեկը այս միտքը տվեց: Թագավոր ենք ընտրում, ով եթե մի երկու սերունդ իրեն հայավարի դրսեվորեց կնկում ենք Արքա: Մեզ էդ պրեզիդե՜նտ, վարչապե՜տ, ու իշխանական այլ «անդամներ» պետք չեն' լուրջ: Սենց թե նենց ինչ համակարգ էլ ընտրենք մի հոգի է որոշումներ կայացնողը մեր մոտ լինում: Էդ հիմա է թվում թե 7 տարով սարքեն կառավարումը իրենց կհերիքի, չի հերիքելու: Ով էլ նստում է էդ աթոռին մեկ է մտածում է որ ըհը՜, ինձ մնաց էսքա՜ն ժամանակ, դե Սիմոն ջա՜ն քեզ տեսնեմ սկսի թալանել, բան չմնաց: Նստած օրից հաշվում են թե քանի օռ մնաց մինչև մյուս ընտրություն, ու դրան„ց հետո էլ թե քընի օր մնաց մինչև վերջը: Բանտի նման մի բանա, հենա որ մի դեպքում, մի դեպքում մարդ անհամբեր սպասումա որ դուրս գա մյուս դեպքում տագնապովա սպասում' չի ուզում դուրս գա: Այ, որ թագավոր լինի ուրիշ կլինի: Թագավորը առաջին հերթին էլ չի մտածի հաջորդ ընտրությունների մասին ու ազգի տականքներին իր շուրջը չի պահի ինչա թե մյուս ընտրությանը իրեն ձայն ապահովեն: Երկրորդ ընտրուտյունից հետո էլ նույն ազգի տականքներին ու անգրագետ վաշխառուներին ստիպված չի լինի կառավարման լծակներ տալ ինչա թե պարտքի տակից դուրս գա: Նա կիմանա, որ սե՜նց թե նենց ինքը էդ գահինա մինչև Լյուցիֆեռի մոտ գնալը… Գիտի որ իրենից հետո իր տղենա լինելու, ու փոխանակ իր տղուն տարբեր տեսակի մեքենաներ գնելը քանի դեռ իր շրջանը չի լռացել հանգիստ կզբաղվի նրա կրթությամբ ու դաստիարակությամբ: Թագավորը կիմանա, որ էս երկրում ի՜նչ կա չկա իրեն է պատկանում, ու էլ ստիպված չի լինի թալանով զբաղվի քանի դեռ չեն հանել: Ինքը իրենից հո չի՞ գողանալու: Համ ստիպված չի լինի գողանալ ու թալանել համ էլ ստիպված չի լինի տանել էդ ամեն ինչը օֆսորում, արտերկրի բանկերում և այլնում թաքցնել, հաստատ իմանալով, որ մեկը քթից բերելու են մի օր, ոնց որ բոլորին էն բերում: Ինքը իր գանձարանը կունենա ու դեռ մի բան էլ դրսից ամեն եկած լուման կպահի էդ գանձարանում: Թագավորը էդ գահին որ մի քիչ երկար նստի ու գլխին էլ թագը կրի քի՜չ, քի՜չ կսկսի նաև արժանապատվության զգացում մոտը առաջանալ ու ստիպված չի լինի ուրիշ պետությունների ղեկավարների «տակը պառկել» ինչա թե նրանք իր խարխլված դիրքերը պահեն քանի դեռ իր թալանի ժամկետը չի լրացել, որ մի թարսության դեպքում էլ պախնի նրանց մոտ թաքնվի ու ասի «Украина наш стратегический партнёр...» մոռանալով որ ինքը էդ երկրի «թագավորնա»
Չի գա քո փոքր խանութը փակի քանի որ քո տված հարկը գնալու է պետության գրպանը որ իրեն հետ կապ չունի այլ գնալու է թագավորական գանձարան որ իրենն է: Արտերկրում պալատներ չի սարքի, քանի որ թագավորները պալատները իրենց երկրում են սարքում, արտերկիր փախնելու կարիկ չեն ունենում: Մի խոսքով, հետո էլ ազգը որ տեսնի չէ սա իրոք արժանի, ազնվական արյուն ունեցող ազգի ներկայացուցիչա կվերցնի սրան Արքա կկնքի, քանի որ տարբերությունը Արքայի ու թագավորների միջև շա՜տ մեծա: Առաջներում էլ թագավորներ ունեցել ենք, թագ կրողներ ում սատ հաճախ դրսից են էդ թագը տվել գրելու, թագ կրողներ էլի իսկ Արքանե՜ր, այ Արքաներ շատ քիչ ենք ունեցել մատների վրա կարող ենք հաշվել: Արքան չի կարող լավը չլինել, ո՞վ գիտի միգուցե էս ազգին մի օր մի Արքա էլի ծնվեց!!!

 

Արշակ Զաքարյան