Թուրքիան կրկին իր իրական երեսն է ցույց տալիս աշխարհին: Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա առթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ոմանց մոտ ինչ-որ հույսեր արթնացրեց, որ այդ երկիրն ի վերջո կփոխի իր վերաբերմունքը մեզ'հայերիս, համար առանցքային կարևորություն ունեցող այս ցավոտ հարցի վերաբերյալ: Չնյածա ինքս վերջինիս հայտարարության մեջ ինչ-որ դրական քայլ չեմ նկատել, բայց բազմաթիվ մարդիկ, փորձագետնր, ինչպես նաև միջազգային մամուլը անդրադարձել էին Էրդողանի հայտարարությանը' դիտարկելով այն որոշակի առաջընթաց' հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իբր թուրք պաշտոնյան առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված հայերի ժառանգներին ցավակցություն էր հայտնել: Այս պարգայում չեմ կարող չնկատել, որ Էրսողանի արած հայտարարության շեշտադրումն այնպիսին էր, որ վերջինիս ոչ թե հենց կոնկրետ հայերիս էր ցավակցում, այլ բոլոր այն մարդկանց ժառանգներին, ովքեր իբր «տառապել են այդ տարիներին»' ներառյալ քրդերի, արաբների և թուրքերի: Ինչևէ, ասածն այն է,որ այդ հայտարարությանը հաջորդաց մի քանի այլ հայտարարություններ ի չիկ դարձրին ցանկացած փխրուն հույս, որ Թուրքիայի իշխանությունները կարող են որոշակիորեն մեղմացնել իրենց ժխտողական քաղաքականությունը:
Բանն այն է, որ վերոնշյալ հայտարարության հենց հաջորդ օրը վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններում չի կարող գրացնվել որևէ առաջընթաց մինչև որ չլինի որևէ առաջընթաց Արցախիյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում: Կարճ ասած թուրք գործիչը մեկ օրում մոռացավ իր իսկ կոչն ուղղված մեզ: Հիշեցման կարգով ասեմ, որ վերջինս կոչ էր անում մի կողմ թողնել նախապայմաններն ու մասնավորապես ցեղասպանության թեման և հաստատել երկկողմ հարաբերություններ և սա այն դեպքում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել նույն կոչով և երբեք ցեղասպանության ճանաչումը չի կապել երկկողմ հարաբերությունների հաստատման հետ, մինչդեռ Թուրքիան այս հարցում մշտապես առաջ է քաշել նախապայմաններ: Մի խոսքով ապրիլի 25-ը ցույց տվեց, որ Թուրքիայի միակ նպատակը միջազգային հանրության աչքերին թոզ փչելն էր, ոչ ավելին:
Սրան ի հավելումն Էրդողանն ապրիլի 28-ին ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ցեղասպանության հարցին և կրկին հանդես է եկել կոշտ, ժխտողական կեցվածքով: PBS-ի հաղորդավարի այն հարցին թե հնարավո՞ր է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը պատասխանել է հետևյալ կերպ. «Հնարավոր չէ, որովհետեւ եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում ապրող հայեր չէին լինի»։ Դե կարծում եմ ավելորդ է անգամ մեկնաբանել և ասել, որ սա հերթական ապացույցն է, այն բանի, որ Թուրքիան ոչ մի քայլ անգամ չի շեղվել և չի էլ պատրաստվում շեղվել իր որդեգրած բամզամյա քաղաքականությունից: Մյուս կողմից, Ինչ ասել է թե, եթե ցեղասպանություն լիներ Թուրքիայում հայ չէր ապրի: Էրդողանն ինչ է ծաղրո՞ւմ է մեզ, թե՞ չի հասկանում ինչ ասել է ցեղասպանություն: Նրա կարծիքով պետք է մի ազգն ամբողջությա՞մբ վերացվի, որ երևույթը կոչվի ցեղասպանություն: Սա արդեն բոլոր սահմաններն անցում է:
Մի խոսքով ինչպես ասում են կարմիր կովն իր կաշին չի փոխում: Ես երբեք չեմ սիրել երբ գործածվել է «թուրքը մնում է թուրք» արտահայտությունը, բայց գիտեք ինչ երբեմն այդ իրականությունը չտեսնելն ինքնըստինքյան չի նշանակում, որ դա այդպես չէ: Երբ նույնիսկ վերջին հարյուրամյակի շրջանակներում պատմական ակնարկ ես կատարում, տեսնում ես, որ ամեն առիթ Թուրքիայի կողմից օգտագործվել է ներխուժելու համար մեր պատմական հայրենքի վերջին կտորը: Նրանք առիթը բաց չեն թողել և չեն թողնի որպեսզի վերջնականապես արմատախիլ անեն մեր ազգը: Այնպես որ այս մարդկանցից պետք է զգուշանալ: Ոչ երբեք վախենալ, բայց զգուշանալ և թերահավատորեն մոտենալ այս մարդկանց կողմից ցանկացած դրևորած նախաձեռնության կամ էլ ժեստի:
Հ.Գ. Սա էլ Էրդողանի հայտարարության ամբողջ ֆարսը:

 

 


Հակոբյան Տիգրան