Մի քանի մաիս առաջ գրել էի, որ ահռելի գումարներ են նետվելու Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ,' աշխարհին հայերի ձեռքերով էշի տեղ դնելու համար:
Ահա և առաջին ծիլերից մեկը:
Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն' երկու միլիոն Եվրո։
Հ.Գ. Կարայիք մեկու կես միլիոն եվրո անեիք, ավելի լավ չափալախ կլիներ:

 

 

Տիգրան Քոչարյան